Հայտարարություններ

ՄՄԳ–1.1 մրցույթ` Տավուշի մարզի դպրոցների լաբորատորիաների համար սարքավորումների և նյութերի ձեռքբերման նպատակով

29.06.2021

Ֆինանսավորման աղբյուր`
Դրամաշնորհ No. TF0B2692

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ և ՆՅՈՒԹԵՐ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄՄԳ - 1.1
Խմբաքանակ #1 - ՄՄԳ - 1.1 (Ֆիզիկայի լաբորատոր սարքավորումներ),
Խմբաքանակ #2 - ՄՄԳ - 1.1 (Քիմիայի-Կենսաբանության լաբորատոր սարքավորումներ),
Խմբաքանակ #3 - ՄՄԳ - 1.1 (Քիմիայի-Կենսաբանության լաբորատոր էլեկտրական սարքավորումներ),
Խմբաքանակ #4 - ՄՄԳ - 1.1 (Քիմիայի-Կենսաբանության լաբորատոր պարագաներ),
Խմբաքանակ #5 - ՄՄԳ - 1.1 (Աշխարհագրության լաբորատոր սարքավորումներ),
Խմբաքանակ #6 - ՄՄԳ - 1.1 (ՏՀՏ նյութեր),
Խմբաքանակ #7 - ՄՄԳ - 1.1 (Քիմիայի-Կենսաբանության լաբորատոր նյութեր),

1. «ԵՄ-ն հանուն նորարարության» դրամաշնորհային ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը ստացել է դրամաշնորհ Համաշխարհային բանկից, և նախատեսում է, որ այդ գումարի մի մասն օգտագործվելու է ՄՄԳ – 1.1 «Սարքավորումներ և նյութեր Տավուշի մարզի դպրոցների լաբորատորիաների համար» պայմանագրից բխող վճարումները կատարելու համար։

2. «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն հանդիսանում է ծրագիրն իրականացնող հաստատություն և հրավիրում է իրավասու հայտողներին փակ ծրարով հայտեր ներկայացնել ՀՀ Տավուշի մարզի դպրոցների լաբորատոր սարքավորումների և նյութերի գնման համար:

Լաբորատոր սարքավորումները և նյութերը մատակարարվելու են ՀՀ Տավուշի մարզի 80 դպրոցներ /մատակարարվող ապրանքների և նրանց քանակների վերաբերյալ մանրամասն տեղեկությունը ներկայացված է մրցութային փաթեթում, որը իրավասու հայտատուները կարող են ստանալ անվճար/:

Հայտողները կարող են հայտ ներկայացնել մեկ կամ ավելի խմբաքանակների համար: Հայտերը գնահատվելու են ըստ առանձին խմբաքանակի: Զեղչերը, առկայության դեպքում, պետք է առաջարկվեն յուրաքանչյուր խմբաքանակի համար առանձին և հաշվի կառնվեն հայտերի գնահատման ընթացքում: Համադրված խմբաքանակների համար ներկայացված զեղչերը հայտերի գնահատման ժամանակ հաշվի կառնվեն:

Հիմնական որակավորման չափանիշները. /ամբողջական չափանիշները ներկայացված են Մրցութային փաթեթում/

ա) Մասնակիցը պետք է ունենա լաբորատոր սարքավորումների/ էլեկտրական սարքավորումների/ նյութերի (այսուհետ ԼաբԱպրանքներ) մատակարարման փորձ` առնվազն 2016թ. հունվարի 1-ից:

բ) Մասնակիցը պետք է հաջողությամբ իրականացրած լինի առնվազն 1 կամ մինչև 3 պայմանագիր ներկայացված յուրաքանչյուր խմբաքանակի համար, որի/որոնց շրջանակներում մատակարարած լինի համապատասխան ԼաբԱպրանքներ` ոչ պակաս արժեքով քան տվյալ խմբաքանակի համար ներկայացված հայտի արժեքն է՝ մեկնարկած 2016թ. հունվարի 1-ից և ավարտած մինչև առաջարկների ներկայացման վերջնաժամկետն ընկած ժամանակաշրջանը:

գ) Մասնակիցը պետք է տրամադրի փաստաթղթային հիմնավորում՝ վկայելու, որ առաջարկվող Ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են Մրցութային փաստաթղթերում սահմանված տեխնիկական հատկորոշիչների պահանջներին:

դ) Մասնակիցը պետք է ներկայացնի Անկախ Աուդիտի հաշվետվությունները (ամբողջական` կից ծանոթագրություններով) և Եզրակացությունները՝ վերջին 3 տարիների համար. 2018թ., 2019թ., 2020թ.:

3. Մասնակիցները կարող են հայտ ներկայացնել մեկ կամ մի քանի խմբաքանակների համար, ինչպես սահմանված է Մրցութային փաթեթում: Մասնակիցները, ովքեր ցանկանում են առաջարկել զեղչեր, եթե նրանց շնորհվի ավելի քան մեկ պայմանագիր, կարող են դա անել, եթե այդ զեղչերը նախապես ներառված են Մրցութային հայտի նամակում /Letter of Bid/:

Մեկից ավելի չափաբաժիններում հաղթող ճանաչվելու համար, հայտողը պետք է բավարարի Մրցութային փաթեթում սահմանված միասնական հայտի պահանջներին:

4. Մրցույթը անց է կացվելու Միջազգային Մրցակցային Գնման միջոցով՝ օգտագործելով Հայտահրավեր /RFB/ սահմանված Համաշխարհային Բանկի “Գնումների կարգավորումներ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման վարկառռւների համար” թվագրված հուլիս 2016, վերանայված նոյեմբեր 2017 և օգոստոս 2018 (“Գնումների կանոններ”) և հասանելի է Գնումների կարգավորումներում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար:

5. Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկություն ստանալ մրցութային փաստաթղթերի վերաբերյալ դիմելով Կրթական Ծրագրերի Կենտրոն ԾԻԳ ՊՀ (ԿԾԿ ԾԻԳ ՊՀ), պարոն Գրիշա Հովհաննիսյանին, info@cfep.am էլ. հասցեով ժամը 10:00-ից մինչև 17:00-ը կամ ներքոնշյալ հասցեով`

Կրթական Ծրագրերի Կենտրոն ԾԻԳ ՊՀ
0070, Երևան, Սիմոն Վրացյան փ., 73 (2-րդ հարկ)
Տնօրեն՝ պարոն Գրիշա Հովհաննիսյան
Հեռ. +374 10 575690,
Էլ. հասցե՝ info@cfep.am:

6. Մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը /միայն էլեկտրոնային տարբերակով/ Անգլերեն լեզվով շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ստանալ անվճար՝ info@cfep.am էլ. հասցեով ներկայացված գրավոր դիմումի հիման վրա /մրցութային փաստաթղթերը կտրամադրվեն շահագրգիռ հայտատուներին, ֆայլերի էլեկտրոնային փոխանցման համակարգի միջոցով/ կամ ներբեռնել www.cfep.am կայքից:

7. Հայտերը պետք է ուղարկվեն ստորև նշված հասցեով ոչ ուշ, քան 2021 թ. օգոստոսի 11-ը ժամը 16.00-ը: Էլեկտրոնային եղանակով մրցութային առաջարկների ներկայացում չի թույլատրվում: Ուշացած հայտերը կմերժվեն: Հայտերը հրապարակավ կբացվեն հայտատուների նշանակված ներկայացուցիչների և բոլոր նրանց ներկայությամբ, ովքեր նախընտրում են ներկա գտնվել ստորև նշված հասցեում 2021 թ. օգոստոսի 11-ին ժամը 16.00-ին:

8. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով:

9. Վերևում հիշատակված հասցեն է`

Կրթական Ծրագրերի Կենտրոն ԾԻԳ ՊՀ (2-րդ հարկ, դահլիճ)
0070, Երևան, Սիմոն Վրացյան փ. 73,
Հայաստանի Հանրապետություն
Հեռ. +374 10 575690(27)
Վեբկայք` www.cfep.am
Էլ. հասցե` info@cfep.am
Հասցեատեր՝ Վարդան Պողոսյան /գնումների մասնագետ/
Տարընթերցման դեպքում հիմք ընդունել հայտարարության անգլերեն տարբերակը
 

 

Նորություններ

15.03.2023 Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանների հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում » վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 1-ից 6-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ հանդիպում Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերի ուսումնական հաստատությունների տնօրենների հետ, որի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում... 27.02.2023 ՀՀ Արմավիրի մարզի դպրոցներում ստեղծվում են ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով՝վերազինման նպատակով ընտրվել է ՀՀ Արմավիրի մարզի հիմնական և միջնակարգ դպրոցները, որոնք ծրագրի իրականացման արդյունքում հագեցած կլինեն առարկայական վերանայված ծրագրերին և չափորոշիչներին համապատասխանող ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքվորումներով և գույքով, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով: ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից մարզի 114... 22.02.2023 Մեկնարկել է ծրագրային հայտերի գնահատման փուլը թեմատիկ և ֆունկցիոնալ փորձագետների կողմից Փետրվարի 20-ին Ծրագրային հայտերի գնահատման համար պայմանագրեր են կնքվել 5 ուղղություններով՝ բժշկական/կենսաբանական գիտությունների, ճարտարագիտության/շինարարության, դեղագիտության/քիմիայի, ֆիզիկայի, տեխնոլոգիական գիտությունների և ֆունկցիոնալ աջակցություն տրամադրող անհատ խորհրդատուների հետ։ Տեղեկացնենք, որ մինչ պայմանագրերի կնքումը իրականացվել են հետևյալ գործընթացները` 2022 թվականի սեպտեմբերի 19-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից հայտարարվել է բուհերին դրամաշնորհային ծրագրերի...