Հայտարարություններ
ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ- ն Համաշխարհային Բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ Դպրոցների համար համակարգչային սարքավորումների ձեռքբերման նպատակով
24.03.2021
Հայաստանի Հանրապետություն
Կրթության բարելավում ծրագիր
ՎԶՄԲ Վարկ No. 8342-AM;
ՄԶԸ Փոխառություն No.5387-AM
Պայմանագրի անվանումը՝ Համակարգչային սարքավորումներ դպրոցների համար
Հղման #: NCB – 2-1.3.5
1. Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Համաշխարհային Բանկից Կրթության բարելավում ծրագրի ծախսերը հոգալու նպատակով, և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել No. NCB – 2-1.3.5 պայմանագրի շրջանակներում Դպրոցների համար համակարգչային սարքավորումների ձեռքբերման համար վճարումներ կատարելու նպատակով:
2. «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն այժմ հրավիրում է իրավասու հայտատուներին կնքված մրցութային հայտեր ներկայացնել Դպրոցների համար համակարգչային սարքավորումների ձեռքբերման նպատակով` ըստ ստորև նշված քանակների.
հ/հ Նկարագրություն Քանակը՝ ընդամենը
(հատ)
(Երևանում, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց Ձորի, Շիրակի, Արմավիրի և Սյունիքի մարզերում)
1. Դյուրակիր համակարգիչ 259
2. Պրոյեկտոր 272
3. Կոնֆերանս տեսախցիկ 8
Հիմնական որակավորման չափանիշները
• Մասնակիցը պետք է լինի գրանցված իրավաբանական անձ:
• Մասնակիցը պետք է ունենա համակարգչային սարքավորումների մատակարարման փորձ` առնվազն 2016թ.-ից մինչև հայտի ներկայացման ժամանակահատվածը:
• Մասնակիցը պետք է ունենա համակարգչային սարքավորումների մատակարարման ավարտված մեկ պայմանագիր, որի արժեքը չպետք է պակաս լինի հայտի արժեքից, կամ երկու պայմանագիր, որոնց հանրագումարային արժեքը չպետք է պակաս լինի հայտի արժեքից: Ընդ որում այդ պայմանագիրը (պայմանագրերը) պետք է մեկնարկած և ավարտված լինի 2016թ.-ից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը ընկած ժամանակահատվածում:
• Մասնակիցը պետք է տրամադրի փաստաթղթային հիմնավորում՝ վկայելու, որ առաջարկվող Ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են Մրցութային փաստաթղթերում սահմանված տեխնիկական հատկորոշիչների պահանջներին:
• Մասնակիցը պետք է ներկայացնի Անկախ Աուդիտի հաշվետվությունները (ամբողջական` կից ծանոթագրություններով) և Եզրակացությունները՝ վերջին 3 տարիների համար. 2018թ., 2019թ., 2020թ.:
• Մասնակցի միջին շրջանառությունը նախորդ երեք տարիների կտրվածքով (2018-2020թթ.) պետք է առնվազն պակաս չլինի հայտի արժեքից:
• Մասնակցի վերջին երեք տարիների համար (2018-2020թթ.) ընդհանուր ակտիվների և ընդհանուր պարտավորությունների միջին հարաբերակցությունը (առանց սեփական կապիտալի) պետք է բարձր լինի 1-ից:
• Մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի տեղեկանք Հարկային տեսչության հանդեպ պարտավորություն չունենալու մասին մրցույթի հայտարարման օրվանից մինչև հայտը ներկայացնելու որևէ օրվա դրությամբ:
3. Մրցույթը կազմակերպվելու է Ազգային Մրցակցային Գնման ընթացակարգի համաձայն, որը սահմանված է «Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ՎԶՄԲ փոխառությունների և ՄԶԸ վարկերի ու դրամաշնորհների շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներ» ուղեցույցում (հունվար 2011թ., վերանայված՝ հուլիս 2014թ.): Մրցույթը բաց է Գնումների ուղեցույցում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար: Ի հավելումն` խնդրում ենք ուշադրություն դարձնել ուղեցույցի 1.6 և 1.7 կետերի վրա, որտեղ ներկայացված է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
4. Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ամբողջական փաթեթը ներբեռնել www.gnumer.am կամ www.armeps.am կայքերից: Էլեկտրոնային գնումների համակարգում գրանցված Հայտատուները ավտոմատ կերպով կստանան սույն հրավերը՝ կցվաց Մրցութային փաստաթղթերի հետ միասին /համաձայն համապատասխան CPV կոդերի/: Ցանկացած կազմակերպություն կարող է գրանցվել էլեկտրոնային գնումների համակարգում և ներկայացնել Հայտը ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով (www.armeps.am):
Հայտնում ենք, որ «Կրթական ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն պատասխանատվություն չի կրում հայտատուի կողմից վերոնշյալ կայքերից մրցութային փաթեթի սխալ կամ ոչ ամբողջական ներբեռնման, ինչպես նաև հետագայում հրավերի փոփոխությունների առկայության դեպքում դրանց բացթողնման համար:
5. Հայտերը պետք է ներկայացվեն ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2021թ. ապրիլի 23-ը, ժամը 12:00-ն: Ուշացած հայտերը ավտոմատ կերպով չեն ընդունվի էլեկտրոնային համակարգի կողմից:
6. Ինչպես նշված է ՀՄՄ 19.1 կետում՝ բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով:
7. Պատվիրատուի հասցեն է`
«Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ
Հասցեատեր՝ պարոն Գրիշա Հովհաննիսյան, Տնօրենի պաշտոնակատար՝
0070, Երևան, Սիմոն Վրացյան փ., 73 (2-րդ հարկ)
Հայաստանի Հանրապետություն
Հեռ. +374 10 575690
Ֆաքս. +374 10 559750
Էլ. հասցե` info@cfep.am
Վեբկայք` www.cfep.am