Հայտարարություններ

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում Անասնաբուժություն ուղղությամբ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

12.09.2019


Անասնաբուժության ոլորտի անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ

Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում ընթացքի մեջ են Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացման աշխատանքները: ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով մրցակցային հիմունքներով դրամաշնորհներ են տրամադրվում՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: Ներկայումս ընթացքում են ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով դրամաշնորհառու բուհերի դրամաշնորհային ծրագրերը: Բուհերի կողմից դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության տրամադրման համար (գնման ենթակա ապրանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերի դիտարկում, տեխնիկական գնահատման համապատասխանության դիտարկում, մասնագիտական աջակցություն մշտադիտարկման ընթացքում) նախատեսվում է ներգրավել համապատասխան փորձագետների: Անասնաբուժության ոլորտի փորձագետի հիմնական պարտականությունները ներառում են հետևյալ աշխատանքները.

Փորձագետի աշխատանքների հիմնական շրջանակը հետևյալն է.

• Աջակցել ԿԾԿ ԾԻԳ-ին՝ տրամադրելով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի գնումների գործընթացի իրականացման ընթացքում, ներառյալ.
- Գնման ենթակա ապրանքների տեխնիկական հատկորոշիչների և գնման մեթոդի, ինչպես նաև ներկայացված տեխնիկական առաջարկների/հայտերի ու պահանջվող տեխնիկական հատկորոշիչների համապատասխանության և գնի դիտարկում:
- ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խորհրդատուների ընտրության նպատակով կազմված աշխատանքների նկարագրերի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ընտրության մեթոդի դիտարկում:
• Աջակցել ԿԾԿ ԾԻԳ-ին՝ տրամադրելով անհրաժեշտ փորձագիտական եզրակացություն ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում, ներառյալ.
- ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում փուլային հաշվետվությունների հետ ներկայացված արդյունքների դիտարկում, ըստ անհրաժեշտության:
- Նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ համատեղ մշտադիտարկման այցերի իրականացում:
- ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի իրականացման վերաբերյալ ընդհանուր մասնագիտական-փորձագիտական եզրակացության տրամադրում:
Ներկայումս պահանջվում է մեկ փորձագետ Անասնաբուժություն ուղղությամբ:
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի որակավորման նվազագույն պահանջներն են.
Որակավորումը (առավելագույնը 30 միավոր)
- Բարձրագույն կրթություն Անասնաբուժության ոլորտում
- Անգլերենի իմացություն


Ընդհանուր փորձը (առավելագույնը 30 միավոր)
- ՀՀ բարձրագույն կրթական համակարգի լավ իմացություն
- ՀԲ գնումների/ֆինանսական ընթացակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում (առավելագույնը 40 միավոր)
- Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Փորձագետի աշխատանքը նախատեսվում է իրականացնել ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում: Խորհրդատուների ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույց»-ի ընթացակարգերի համաձայն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ստորև նշված հասցեով, երկուշաբթիից մինչև ուրբաթ (բացառությամբ տոն օրերի), հետևյալ աշխատանքային ժամերին՝ 11:00-13:00 և 14:00-17:00: Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն դիմում (ձևը կցվում է) և մանրամասն ինքնակենսագրություն (Curriculum Vitae), ինչպես նաև ինքնակենսագրության մեջ արտացոլված տվյալները հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:
Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացվի ներքոնշյալ հասցեով կամ էլ-փոստով՝ մինչև 2019 թ. սեպտեմբերի 23-ը, ժամը 13:00-ը ներառյալ:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+37410) 57-56-90 (27, 50)
E-mail: info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...