Հայտարարություններ
ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ- ն Համաշխարհային Բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ Ավագ դպրոցների լաբորատորիաների համար գույքի ձեռքբերման նպատակով
24.06.2019
Հայտերի ներկայացման հրավեր
Հայաստանի Հանրապետություն
Կրթության բարելավում ծրագիր
ՎԶՄԲ Վարկ No. 8342-AM;
ՄԶԸ Փոխառություն No.5387-AM
Պայմանագրի անվանումը՝ Գույք ավագ դպրոցների լաբորատորիաների համար
Հղման #:NCB - 1.2.1_b
1. Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Համաշխարհային Բանկից Կրթության բարելավում ծրագրի ծախսերը հոգալու նպատակով, և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել No. NCB-1.2.1_b պայմանագրի շրջանակներում ավագ դպրոցների լաբորատորիաների համար Գույքի ձեռքբերման համար վճարումներ կատարելու նպատակով:
2. «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն այժմ հրավիրում է իրավասու հայտատուներին կնքված մրցութային հայտեր ներկայացնել ավագ դպրոցների լաբորատորիաների համար Գույքի ձեռքբերման համար` ըստ ստորև նշված քանակների.
Չափաբաժին 1 - Գույքի ձեռքբերում՝ Երևանի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ավագ դպրոցների լաբորատորիաների համար
հ/հ Նկարագրություն Քանակը՝
հատ
Երևանում, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում
1. Ցուցադրական սեղան՝ բաղկացած 3 էլեմենտից 79
2. Ցուցադրական սեղան՝ բաղկացած 2 էլեմենտից 60
3. Լաբորատոր սեղան աշակերտների համար՝ լվացարանով, ծորակով և տումբայով, երեսապատումը՝ ստոլիչնիցան պլաստիկ քիմիակայուն նյութից 790
4. Լաբորատոր սեղան աշակերտների համար 600
5. Ուսուցչի սեղան 139
6. Ուսուցչի աթոռ 278
7. Աշակերտական աթոռ՝ բարձր դասարանի համար 2780
8. Քարշիչ պահարան լվացարանով, ծորակով և օդափոխության համակարգով 79
9. Ֆիզիկայի/Քիմիայի/Կենսաբանության փորձարկման նյութերի պահեստավորման համար նախատեսված (փակ դռներով) պահարան 118
10. Ֆիզիկայի/Քիմիայի/Կենսաբանության /Աշխարհագրության սարքավորումների տեղադրման համար նախատեսված (բաց դարակներով) պահարան 139
11. Համակցված պահարան 139
12. Գրատախտակ 139
Չափաբաժին 2 - Գույքի ձեռքբերում՝ Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի ավագ դպրոցների լաբորատորիաների համար
հ/հ Նկարագրություն Քանակը՝
հատ
Կոտայքի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում
1. Ցուցադրական սեղան՝ բաղկացած 3 էլեմենտից 89
2. Ցուցադրական սեղան՝ բաղկացած 2 էլեմենտից 75
3. Լաբորատոր սեղան աշակերտների համար՝ լվացարանով, ծորակով և տումբայով, երեսապատումը՝ ստոլիչնիցան պլաստիկ քիմիակայուն նյութից 890
4. Լաբորատոր սեղան աշակերտների համար 750
5. Ուսուցչի սեղան 164
6. Ուսուցչի աթոռ 328
7. Աշակերտական աթոռ՝ բարձր դասարանի համար 3280
8. Քարշիչ պահարան լվացարանով, ծորակով և օդափոխության համակարգով 89
9. Ֆիզիկայի/Քիմիայի/Կենսաբանության փորձարկման նյութերի պահեստավորման համար նախատեսված (փակ դռներով) պահարան պահարան 137
10. Ֆիզիկայի/Քիմիայի/Կենսաբանության /Աշխարհագրության սարքավորումների տեղադրման համար նախատեսված (բաց դարակներով) պահարան 164
11. Համակցված պահարան 164
12. Գրատախտակ 164
Հիմնական որակավորման չափանիշները
• Մասնակիցը պետք է լինի գրանցված իրավաբանական անձ:
• Մասնակիցը պետք է ունենա գույքի մատակարարման/արտադրման փորձ` առնվազն 2014թ.-ից մինչև հայտի ներկայացման ժամանակահատվածը:
• Յուրաքանչյուր չափաբաժնի համար Մասնակիցը պետք է ունենա գույքի մատակարարման/արտադրման ավարտված առնվազն մեկ պայմանագիր` մեկնարկած 2014թ.-ից և ավարտված մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը, ընդ որում դրա արժեքը չպետք է պակաս լինի հայտի արժեքից:
• Մասնակիցը պետք է տրամադրի փաստաթղթային հիմնավորում՝ վկայելու, որ առաջարկվող Ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են Մրցութային փաստաթղթերում սահմանված տեխնիկական հատկորոշիչների պահանջներին:
• Մասնակիցը պետք է ներկայացնի Անկախ Աուդիտի հաշվետվությունները (ամբողջական` կից ծանոթագրություններով) և Եզրակացությունները՝ վերջին 3 տարիների համար. 2016թ., 2017թ., 2018թ.:
• Միջին շրջանառությունը նախորդ երեք տարիների կտրվածքով (2016-2018թթ.) պետք է առնվազն պակաս չլինի հայտի արժեքից:
• Վերջին երեք տարիների համար (2016-2018թթ.) ընդհանուր ակտիվների և ընդհանուր պարտավորությունների միջին հարաբերակցությունը (առանց սեփական կապիտալի) պետք է բարձր լինի 1-ից:
• Մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի տեղեկանք Հարկային տեսչության հանդեպ պարտավորություն չունենալու մասին մրցույթի հայտարարման օրվանից մինչև հայտը ներկայացնելու որևէ օրվա դրությամբ:
Մրցույթի մասնակիցները կարող են հայտեր ներկայացնել ինպես մեկ, այնպես էլ երկու չափաբաժնի համար: Հայտերը կգնահատվեն ըստ առանձին չափաբաժինների: Յուրաքանչյուր չափաբաժնի համար առաջարկվող զեղչերը, եթե այդպիսիք կան, հաշվի կառնվեն հայտերի գնահատման ժամանակ: Համակցված չափաբաժինների համար առաջարկված զեղչերը նույնպես հաշվի կառնվեն հայտերի գնահատման փուլում:
Մեկից ավելի չափաբաժիններում որակավորվելու համար մրցույթի մասնակիցը պետք է բավարարի չափաբաժինների համար Հայտում ներկայացված միասնական որակավորման պահանջներին:
3. Մրցույթը կազմակերպվելու է Ազգային Մրցակցային Գնման ընթացակարգի համաձայն, որը սահմանված է «Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ՎԶՄԲ փոխառությունների և ՄԶԸ վարկերի ու դրամաշնորհների շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներ» ուղեցույցում (հունվար 2011թ., վերանայված՝ հուլիս 2014թ.): Մրցույթը բաց է Գնումների ուղեցույցում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար: Ի հավելումն` խնդրում ենք ուշադրություն դարձնել ուղեցույցի 1.6 և 1.7 կետերի վրա, որտեղ ներկայացված է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
4. Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ամբողջական փաթեթը ներբեռնել www.gnumer.am կամ www.armeps.am կայքերից: Էլեկտրոնային գնումների համակարգում գրանցված Հայտատուները ավտոմատ կերպով կստանան սույն հրավերը՝ կցվաց Մրցութային փաստաթղթերի հետ միասին /համաձայն համապատասխան CPV կոդերի/: Ցանկացած կազմակերպություն կարող է գրանցվել էլեկտրոնային գնումների համակարգում և ներկայացնել Հայտը ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով (www.armeps.am):
Հայտնում ենք, որ «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն պատասխանատվություն չի կրում հայտատուի կողմից վերոնշյալ կայքերից մրցութային փաթեթի սխալ կամ ոչ ամբողջական ներբեռնման, ինչպես նաև հետագայում հրավերի փոփոխությունների առկայության դեպքում դրանց բացթողնման համար:
5. Հայտերը պետք է ներկայացվեն ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով ոչ ուշ, քան 2019թ. հուլիսի 24-ի, ժամը 12:00-ն: Ուշացած հայտերը ավտոմատ կերպով չեն ընդունվի էլեկտրոնային համակարգի կողմից:
6. Ինչպես նշված է ՀՄՄ 19.1 կետում՝ բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով: Յուրաքանչյուր չափաբաժնի հայտը պետք է ուղեկցվի առանձին Հայտի ապահովման հայտարարագրով:
7. Պատվիրատուի հասցեն է`
«Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ ՊՀ
Հասցեատեր՝ պարոն Գրիշա Հովհաննիսյան, Տնօրենի պաշտոնակատար՝
0070, Երևան, Սիմոն Վրացյան փ., 73 (2-րդ հարկ)
Հայաստանի Հանրապետություն
Հեռ. +374 10 575690
Ֆաքս. +374 10 559750
Էլ. հասցե` info@cfep.am
Վեբկայք` www.cfep.am