Հայտարարություններ
Հայտահրավեր
06.06.2018
Հայաստանի Հանրապետություն
<<Կրթության բարելավում>> ծրագիր
Ֆինանսավորման աղբյուր` ՎԶՄԲ Վարկ No. 5387-AM
ՄԶԸ Փոխառություն No. 8342-AM
Ծրագրի համարը՝ P130182
Առաջադրանքի անվանումը. «Կրթական տեխնոլոգիաների ազգային
կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական կարողությունների հզորացման համար նախատեսված նոր տվյալների մշակման կենտրոնի (Data centre) նախագծման և սերվերների տեղադրման աշխատանքներ
Հղում՝ ԳՊ-ի տող 1.3.2 «Խորհրդատվության էջ»
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացել է ֆինանսավորում <<Կրթության բարելավում>> ծրագրի իրականացման համար և դրամական միջոցների մի մասը նախատեսել է օգտագործել խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով:
Խորհրդատվական ծառայությունների (Ծառայություններ) շրջանակը ներառում է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական կարողությունների հզորացման համար նախատեսված նոր տվյալների մշակման կենտրոնի (Data centre) նախագծման և սերվերների տեղադրման աշխատանքներ:
Ընտրված կազմակերպությունը պետք է իրականացնի հետևյալ գործողությունները.
Փուլ 1 (Տևողությունը 3 ամիս)
• Ուսումնասիրել գործող կենտրոնական կապի հանգույցը և վերանայել առկա տեղեկատվական համակարգերը` ԿՏԱԿԻ նոր գործառույթների իրականացման նպատակով կարիքների գնահատման համար
• Ուսումնասիրել ԿՏԱԿ-ի նոր գրասենյակում սերվերային սենյակի և աշխատանքային տարածքների ընտրության արդյունավետությունը, ինչպես նաև օպտիկական մալուխների անցկացման հնարավորությունը:
• Մշակել նոր տվյալների մշակման կենտրոնի (Data center) նախագիծ` ԿՏԱԿ-ի գործող և նոր գործառույթներին համապատասխան:
• Մշակել մանրամասն տեխնիկական առաջադրանք անհրաժեշտ սարքավորումների գնման նպատակով:
• Ըստ անհրաժեշտության աջակցել սարքավորումների գնման գործընթացի իրականացմանը:
Փուլ 2(Տևողությունը 1 ամիս)
• Ըստ անհրաժեշտության աջակցել սարքավորումների գնման նպատակով ընտրված մատակարարի հետ կնքված պայմանագրի իրականացմանը:
• Նոր տվյալների մշակման կենտրոնում ձեռքբերված սարքավորումների տեղադրում և գործարկում:
• Համակարգի թեստավորում:
<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ ՊՀ-ն հրավիրում է իրավասու կազմակերպություններին (այսուհետ` Խորհրդատուներ)` ներկայացնելու իրենց հետաքրքրությունը տվյալ առաջադրանքը կատարելու համար: Հետաքրքրված Խորհրդատուները պետք է տրամադրեն այնպիսի տեղեկատվություն, որը ցույց կտա ծառայությունները կատարելու համար համապատասխան որակավորման և փորձի առկայությունը:
Կարճ ցանկում ընդգրկվելու չափանիշներն են.
- Կազմակերպության ընդհանուր փորձը– առավելագույնը 30 միավոր
Տվյալների մշակման համակարգերի տեխնիկական պահանջների մշակման նվազագույնը 1 տարվա փորձ:
- Կազմակերպության հատուկ փորձը - առավելագույնը 40 միավոր
Տվյալների մշակման կենտրոնների նախագծման, տեղակայման, գործարկման և կառավարման նվազագույնը 1 տարվա փորձ:
- Աշխատակազմի որակավորում և հմտություններ - առավելագույնը 30 միավոր
Աշխատակազմում պետք է լինի.
- նվազագույնը 1 մասնագետ, որն ունի Cisco Certified Network Associate (CCNA) որակավորում (