Հայտարարություններ

Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում ձայնի, թրթռման, ակուստիկայի վերաբերյալ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

25.10.2017

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական կրթական գործընթացի որակի բարելավման նպատակով
Ծրագրի անվանման հապավումը «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա»
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության համագործակցությամբ իրականացնում է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում ընթանում են Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) աշխատանքները: ՆՄՀ-ի կողմից դրամաշնորհ է տրամադրվել կոնսերվատորիային արդիականացնելու ուսումնառողների հմտությունների և կարողությունների զարգացումը: «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիայի» արդյունավետ գործարկման համար անհրաժեշտ են պատրաստված մասնագետներ և վերապատրաստված պրոֆեսորադասախոսական կազմ, ինչի համար նախատեսվում է կազմակերպել խորհրդատվական ծառայություն: Նախատեսվում է ներգրավել մեկ փորձագետի:
Փորձագետի հիմնական պարտականությունները ներառում են հետևյալ աշխատանքները.
 Ուսումնասիրել «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա» դրամաշնորհային
ծրագիրը: Եվ, ելնելով ծրագրի նպատակներից և առաջնահերթություններից, հստակեցնել վերապատրաստման թեմաներն ու օրակարգը
 Ներկայացնել վերապատրաստման թեմաներն ու կազմել օրակարգը,
ներառելով նաև նմանատիպ լաբորատորիայի առկայության առավելությունը կրթական գործընթացում
 Ներկայացնել տվյալ ոլորտի մասնագիտական փորձը
 Մշակված վերապատրաստման թեմաների և օրակարգի համաձայն
անցկացնել սեմինարներ վերապատրաստելու ԵՊԿ պրոֆեսորադասախոսական կազմը
 Իրականացված վերապատրաստումներից հետո կազմել և ներկայացնել
հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ՝ ներառելով վերապատրաստման համար մշակված նյութերը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում ձայնի, թրթռման, ակուստիկայի մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի որակավորման նվազագույն պահանջներն են.
Խորհրդատուի որակավորում (առավելագույնը 30 միավոր).
 Համապատասխան կրթություն՝ ճարտարագիտական (ինժեներ) և երաժշտական,
 Անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է,
 Տարածաշրջանային լեզվի իմացությունը ցանկալի է:
Ընդհանուր փորձառություն և հմտություններ (առավելագույնը 30 միավոր).
 Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ` ուսուցման, համերգային ձայնի
ձևավորման, ակուստիկ ստուդիաների նախագծման և գործարկման ոլորտներում:
Հատուկ փորձառություն (առավելագույնը 40 միավոր).
 Միջազգային մասնագիտական փորձի առկայություն
 Ձայնի, թրթռման, ակուստիկայի, ձայնային չափումների վերաբերյալ
իմացություն (հավաստված մասնագիտացման դիպլոմներով և/կամ վկայագրերով):
Անհատ խորհրդատուի աշխատանքը նախատեսվում է իրականացնել 2017թ. նոյեմբերից 2017թ դեկտեմբեր ամիսների ընթացքում՝ եռօրյա ժամկետում: Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» (հունվար 2011թ.) պայմանների համաձայն:
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն դիմում և կից հետևյալ փաստաթղթերը.
 ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի
վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝ անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտական դիպլոմներ, վկայագրեր, մանրամասն աշխատանքային փորձը
 կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ ք.Երևան, Սայաթ-Նովայի 1/ա հասցեով, 208 սենյակ կամ yksc@conservatory.am էլեկտրոնային փոստով մինչև ս.թ. «13 նոյեմբերի», ժամը 17:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ +374 10 580807 (134) հեռախոսահամարով Աննա Հովհաննիսյանին: 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...