Հայտարարություններ

ՀՀ կրթության և գիտության նախարարության <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ծրագրերի իրականացման գրասենյակ /ԿԾԿ ԾԻԳ/ պետական հիմնարկի գնումների մասնագետի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն

23.10.2017

Պաշտոնի անվանում`

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ /ԿԾԿ ԾԻԳ/ պետական հիմնարկի գնումների մասնագետ:

Պաշտոնավարման ժամկետ Երկարաժամկետ

Հիմնական աշխատանքային պարտականությունների նկարագրություն`
1. հետևողականորեն ուսումնասիրել և հետևել Հայաստանի Հանրապետության գնումների ոլորտի բոլոր իրավական և նորմատիվային փաստաթղթերին, ինչպես նաև Համաշխարհային բանկի գնումների փաստաթղթերին (Գնումների ուղեցույցեր, Խորհրդատուների ընտրության ուղեցույցեր և այլն);
2. կազմել առանձին մրցույթների Գնումների պլանը;
3. աջակցել գնումների գործընթացի կազմակերպմանը Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգերին և Հայաստանի Հանրապետության գնումների ոլորտի իրավական և նորմատիվային փաստաթղթերին համապատասխան;
4. ԿԾԿ ԾԻԳ–ի համապատասխան աշխատակիցների հետ համատեղ պատրաստել առանձին ծառայությունների առաջադրանքների և ապրանքների հատկորոշիչներ մրցույթների հայտարարման համար;
5. կազմակերպել մրցույթների հայտարարումը և պայմանագրերի շնորհման տեղեկատվության տրամադրումը;
6. աջակցել մրցույթների անցկացմանը;
7. իր պարտականությունների շրջանակում կատարել այլ առաջադրանքներ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1. Բարձրագույն կրթություն/մագիստրոսի աստիճան տնտեսագիտության, գործարար կառավարման կամ համարժեք ոլորտներում,
2. առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ գնումների ոլորտում Համաշխարհային բանկի, միջազգային դոնորների կամ ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերում,
3. Համաշխարհային բանկի և ՀՀ գնումների ընթացակարգերի լավ իմացություն,
4. հայերենի և անգլերենի` գերազանց, ռուսերենի բավարար իմացություն,
5. գրավոր հայերենի և անգլերենի լավ իմացություն,
6. համակարգչային հմտություններ, մասնավորապես` MS Office, Ինտերնետով աշխատելու և տվյալների բազայի կառավարման կարողություն,
7. մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու և մանրամասներին ուշադրություն դարձնելու ունակություն,
8. թիմային աշխատանքի լավ հմտություններ,
9. Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում ունեցած աշխատանքային փորձը առավելություն է։

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում` կցվում է,
2) ինքնակենսագրություն` հայերեն լեզվով,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները
4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատաս¬խան տեղեկանք.
5) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի.
6) անձնագրի պատճենը.
7) 2 բնութագիր (երաշխավորագիր).
8) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:
Հարզազրույցի փուլ կհրավիրվեն միայն սույն հայտարարության և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման պահանջներին համա¬պա¬տասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները:

Մրցույթը կանցկացվի 2017 թվականի նոյեմբերի 30-ին, 11:00-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկում:
Փաստաթղթերը ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի շենքում` ք. Երևան, Ս. Վրացյան 73, 2-րդ հարկ, ընդունարան` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 11.00-ից մինչև 13.00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 15.00-ից մինչև 17.00-ը։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2017 թվականի նոյեմբերի 15-ը:
Դիմումի ձևը տեղադրված է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կայքում /www.cfep.am/:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկ` 57 56 67 հեռախոսահամարով:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...