Հայտարարություններ

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ /ԿԾԿ ԾԻԳ/ պետական հիմնարկի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» 1.2 ենթաբաղադրիչի` ավագ դպրոցի մասնագետի/ինժեների թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարություն

16.03.2017

Պաշտոնի անվանում`

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ /ԿԾԿ ԾԻԳ/ պետական հիմնարկի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» 1.2 ենթաբաղադրիչի` ավագ դպրոցի մասնագետ/ինժեներ:

Պաշտոնավարման ժամկետ Երկարաժամկետ

Հիմնական աշխատանքային պարտականությունների նկարագրություն`
1. Աջակցել ենթաբաղադրիչի աշխատանքային պլանի, տարեկան բյուջեի և ժամանակացույցերի, տարեկան հաշվետվությունների մշակմանն ու կազմմանը, ինչպես նաև ենթաբաղադրիչի գործողությունների իրականացման կազմակերպմանը,
2. Համակարգել ենթաբաղադրիչի շրջանակներում վերանորոգման աշխատանքները,
3. Հավաքել և վերլուծել տվյալները ըստ մարզերի և ավագ դպրոցների,
4. Վերանայել կատարված աշխատանքները հիմնվելով նախագծային փաստաթղթերի վրա համագործակցելով տեխնիկական հսկիչների և շինարարական կազմակերպությունների հետ,
5. Հաստատել կատարողական ակտերը և աշխատանքների ընդունումը,
6. Կարգավորել դպրոցներում վերանորոգման աշխատանքների, նախագծերի և ծախսերի նախահաշիվների հետ կապված բոլոր խնդիրները,
7. Սերտորեն համագործակցել կապալառուների, շինարարական կազմակերպությունների և պետական հաստատություննրի հետ, որոնք առնչվում են շինարարական աշխատանքների հետ,
8. Մասնակցել ենթաբաղադրիչի շրջանակներում բոլոր պայմանագրերի պատրաստմանը, ինչպես նաև դրանց ժամանակին և լրիվ իրականացմանն ու արդյունքների գնահատմանը,
9. Ստուգել խորհրդատուների կողմից պատրաստված բոլոր հաշվետվությունները, կատարել դիտողություններ և առաջարկներ դրանց բարելավման համար,
10. Մասնակցել ՀՀ ԿԳՆ-ի կամ պետական այլ կառույցների կողմից կազմակերպված հանդիպումներին կապված ենթաբաղադրիչի խնդիրների հետ,
11. Համակարգել ենթաբաղադրիչի գործողությունների մշտադիտարկումը և գնահատումը,
12. Մշակել մոնիտորինգի պլանը կախված շինարարության և շինարարական վայրեր այցելությունների ժամանակացույցից,
13. Իրականացնել կանոնավոր այցեր շինարարական վայրեր և յուրաքանչյուր այցի ընթացքում ավարտել դպրոցի շրջակա միջավայրի թղթիկը օգտվելով Բնապահպանական և սոցիալական շրջանակային փաստաթղթում առկա ձևաչափից և պատրաստել լուսանկարչական փաստաթղթեր:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1. Բարձրագույն կրթություն/մագիստրոսի աստիճան համապատասխան ոլորտում,
2. առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
3. հիմնական աշխատանքային փորձը պետք է լինի ճարտարագիտության, շինարարության վերահսկողության ոլորտներում,
4. աշխատանքային փորձ հանրային շենքերի ենթակառուցվածքների հետ կապված ծրագրերում,
5. դպրոցի ենթակառուցվածքի առանձնահատկությունների իմացություն,
6. դպրոցներում իրականացվող նախագծային և շինարարական աշխատանքների համար կիրառվող ազգային և միջազգային ստանդարտների իմացություն,
7. համակարգչի կավ իմացություն` MS Word, MS Excel, MS Project, MS Power Point,
8. հաղորդակցման հմտություն և տարբեր շահառու խմբերի հետ աշխատելու ունակություն,
9. մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու ունակություն:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) գրավոր դիմում` կցվում է,
2) ինքնակենսագրություն` հայերեն լեզվով,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները
4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատաս¬խան տեղեկանք.
5) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի.
6) անձնագրի պատճենը.
7) 2 բնութագիր (երաշխավորագիր).
8) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:
Հարզազրույցի փուլ կհրավիրվեն միայն սույն հայտարարության և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման պահանջներին համա¬պա¬տասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները:

Մրցույթը կանցկացվի 2017 թվականի ապրիլի 20-ին, ժամը 11:00-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկում:
Փաստաթղթերը ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի շենքում` ք. Երևան, Ս. Վրացյան 73, 2-րդ հարկ, ընդունարան` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 11.00-ից մինչև 13.00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 15.00-ից մինչև 17.00-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2017 թվականի ապրիլի 5-ը:
Դիմումի Ձևը տեղադրված է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կայքում /www.cfep.am/:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկ` 57 56 90 (29) հեռախոսահամարով:
 

Նորություններ

30.04.2026 «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Ապրիլի 28-ին Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները՝ Առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծված «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայում»: Հիշեցնենք, որ կենտրոնում իրականացվում է մարդու... 30.04.2026 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Ապրիլի 29-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան : Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում իրկանացվող աշխատանքների քննարկումն էր: Հյուրերին... 29.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչների այցը «Ագրոբոտ» գերազանցության կենտրոն Ապրիլի 20-30-ը հագեցած էր կրթության շուրջ քննարկումներով և հանդիպումներով՝ Հայաստանում էր Համաշխարհային բանկի կրթության մասնագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման մասնագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրային: Հայաստան այցի շրջանակում ՀԲ ներկայացուցիչները ապրիլի 28-ին այցելեցին Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ՆՄՀ շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծված Գյուղատնտեսական ռոբոտաշինության և...