Հայտարարություններ

Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում կրիմինալիստիկայի ուղղությամբ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

15.03.2017

Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության համագործակցությամբ իրականացնում է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում ընթացքի մեջ են Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացման աշխատանքները: ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով մրցակցային հիմունքներով դրամաշնորհներ են տրամադրվում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: Ներկայումս ընթացքում են ՆՄՀ իրականացման հավելյալ շրջափուլի դրամաշնորհային ծրագրերը: Այդ շրջանակներում Երևանի Գլաձոր համալսարանի կողմից դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում կրիմինալիստիկայի ուղղությամբ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության տրամադրման համար (գնման ենթակա ապրանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերի դիտարկում, տեխնիկական գնահատման համապատասխանության դիտարկում, մասնագիտական աջակցություն մշտադիտարկման ընթացքում) նախատեսվում է ներգրավել մեկ փորձագետի: Փորձագետի հիմնական պարտականությունները ներառում են հետևյալ աշխատանքները.
o Անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության տրամադրում Երևանի Գլաձոր համալսարանի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի գնումների գործընթացի իրականացման ընթացքում, ներառյալ.
- Գնման ենթակա ապրանքների տեխնիկական հատկորոշիչների դիտարկում և ներկայացված տեխնիկական առաջարկների/հայտերի ու պահանջված տեխնիկական հատկորոշիչների համապատասխանելիության գնահատման դիտարկում;
- Երևանի Գլաձոր համալսարանի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խորհրդատուների ընտրության նպատակով կազմված աշխատանքային նկարագրերի դիտարկում։
o Անհրաժեշտ փորձագիտական եզրակացության տրամադրում Երևանի Գլաձոր համալսարանի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրերի իրականացման ընթացքում, ներառյալ․
- Մշտադիտարկման այցերի իրականացում դրամաշնորհառու բուհ;
- Երևանի Գլաձոր համալսարանի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացման վերաբերյալ ընդհանուր մասնագիտական եզրակացության տրամադրում:
Երևանի Գլաձոր համալսարանի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում կրիմինալիստիկայի ուղղությամբ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի որակավորման նվազագույն պահանջներն են.
Խորհրդատուի որակավորումը - (առավելագույնը 30 միավոր)
• Բարձրագույն կրթություն իրավագիտության, կրիմինալիստիկայի (քրեագիտության) ուղղություններով
• Անգլերեն լեզվի իմացություն
Ընդհանուր աշխատանքային փորձը - (առավելագույնը 30 միավոր)
• Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
• Միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձը ցանկալի է
Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում - (առավելագույնը 40 միավոր)
• ՀՀ բարձրագույն կրթության համակարգի լավ իմացություն
• ՀԲ ֆինանսական/գնումների ընթացակարգերի իմացությունը ցանկալի է
Անհատ խորհրդատուի աշխատանքը նախատեսվում է իրականացնել 2017թ. մարտից 2018թ. հոկտեմբեր ամիսների ընթացքում: Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» պայմանների համաձայն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ներքոնշյալ հասցեով, երկուշաբթիից մինչև ուրբաթ (բացառությամբ տոն օրերի), հետևյալ աշխատանքային ժամերին` 11:00 մինչև 13:00 և 14:00 մինչև 17:00:
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն դիմում և մանրամասն ինքնակենսագրություն (Curriculum Vitae): Դիմումի ձևը կցվում է:
Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացվի ներքոնշյալ հասցեով կամ Էլ-փոստով` մինչև 2017 թվականի մարտի 22-ի ժամը 18:00-ը ներառյալ:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Ս. Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան
Հեռ: (374-10) 57-56-90, (27, 29, 50)
E-mail: cfep@arminco.com
Կայքի հասցե: www.cfep.am
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...