Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ «ՀԵՌԱՎԱՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՏԵՂ ԴԻՊԼՈՄԻ ՇՆՈՐՀՄԱՄԲ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

08.02.2017

Ծրագրի անվանումը. «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր)

Ծրագրի հիմնական նպատակը «Բիզնեսի կառավարում» («Գործարար վարչարարություն (կառավարում)») մագիստրոսական կրթական ծրագրի կազմակերպումն է հեռավար ձևաչափով, որի արդյունքում կտրվեն ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի համատեղ դիպլոմներ:

ՀՀ պետական կառավարման ակադեմիան հայտարարում է մրցույթ՝ անհատ խորհրդատուների ընտրության համար

1.Առցանց առարկայական դասընթացներ մշակող խորհրդատուներ (26 խորհրդատու)

Առցանց առարկայական դասընթացների ցանկի, անհատ խորհրդատուների աշխատանքների նկարագրերի, գործունեության շրջանակների, պահանջվող որակավորման, փորձի ու հմտությունների, ինչպես նաև գնահատման չափանիշների վերաբերյալ տեղեկատվությունները առանձին հղումներով տեղադրված են ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գործընկեր, ծրագրի կոնսորցիումի մասնակից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պաշտոնական կայքէջում` (https://www.isec.am/articles/events/announcements-26-dasakhos.html ):
Անհատ խորհրդատուների ընտրության մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ պետք է ներկայացնեն.
• ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
• պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
• անձնագրի պատճենը:

Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ (պատճենները համեմատվում են բնօրինակների հետ և ընդունվում, իսկ բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն):
Փաստաթղթերը պետք է ներկայացվեն «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ (ՀՀ, ք.Երևան, Կիևյան 8, 1-ին հարկ) մինչև 2017 թվականի փետրվարի 17-ը, ժամը 10:00:
Մանրամասների համար զանգահարել 010 22 26 20 հեռախոսահամարով:
Արդյունքների ամփոփումը (ներառյալ՝ հարցազրույցը) տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 17-ին` ժամը 10:00-ին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 41 լսարանում:

 

 

 

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...