Հայտարարություններ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գնումների մասնագետի թափուր պաշտոնի մրցույթ
01.02.2017
Պաշտոնի անվանում`
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գնումների մասնագետ
Պաշտոնավարման ժամկետ Երկարաժամկետ
Աշխատանքի նկարագրություն`
1. Հետևողականորեն ուսումնասիրել և հետևել Հայաստանի Հանրապետության գնումների ոլորտի բոլոր իրավական և նորմատիվային փաստաթղթերին, ինչպես նաև Համաշխարհային բանկի գնումների փաստաթղթերին (Գնումների ուղեցույցեր, Խորհրդատուների ընտրության ուղեցույցեր և այլն),
2. Կազմել և պարբերաբար վերանայել «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գնումների պլանը, յուրաքանչյուր մրցույթից (ընտրությունից) և պայմանագրի կատարումից հետո տվյալները լրացնել Գնումների պլանի համապատասխան տողում,
3. Աջակցել ծրագրի տարեկան բյուջեի, ժամանակացույցի, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմմանը,
4. Պլանավորել գնումների գործողությունները, կազմել մանրամասն տարեկան Գնումների պլան, ինչպես նաև Գնումների պլան առանձին մրցույթների համար,
5. Մասնակցել հայտերի գնահատմանը, կազմել գնահատման արձանագրություններ և հաշվետվություններ, ներկայացնել դրանք հաստատման՝ ըստ անհրաժեշտության:
6. Մասնակցել պայմանագրերի կազմմանը, հետևել դրանց իրականացմանը,
7. Աջակցել գնումների ստուգման գործընթացին,
8. Իր պարտականությունների շրջանակում կատարել այլ առաջադրանքներ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1. Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, գործարար կառավարման կամ համարժեք ոլորտներում,
2. Առնվազն 2 տարվա կառավարման, կամ 4 տարվա գնումների ոլորտում աշխատելու փորձ,
3. Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության գնումների ընթացակարգերի լավ իմացություն,
4. Հայերենի և անգլերենի` գերազանց, ռուսերենի բավարար իմացություն,
5. Գրավոր հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
6. Համակարգչային հմտություններ, մասնավորապես` MS Office, Ինտերնետով աշխատելու և տվյալների բազայի կառավարման կարողություն,
7. Մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու և մանրամասներին ուշադրություն դարձնելու ունակություն,
8. Թիմային աշխատանքի լավ հմտություններ,
9. Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում ունեցած աշխատանքային փորձը առավելություն է։
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) գրավոր դիմում` կցվում է,
2) ինքնակենսագրություն` հայերեն լեզվով,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները
4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատաս¬խան տեղեկանք.
5) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի.
6) անձնագրի պատճենը.
7) 2 բնութագիր (երաշխավորագիր).
8) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:
Հարզազրույցի փուլ կհրավիրվեն միայն սույն հայտարարության և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման պահանջներին համա¬պա¬տասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները:
Մրցույթը կանցկացվի 2017 թ. մարտի 20-ին, ժամը 11:00-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում:
Փաստաթղթերը ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի շենքում` ք. Երևան, Ս. Վրացյան 73, 2-րդ հարկ, ընդունարան` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 11.00-ից մինչև 13.00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 15.00-ից մինչև 17.00-ը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2017 թվականի փետրվարի 20-ը:
Դիմումի Ձևը տեղադրված է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կայքում /www.cfep.am/:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ ` 575667 հեռախոսահամարով: