Հայտարարություններ
ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ավագ դպրոցներում բնագիտական առարկաների լաբորատորիաների կահավորման համար անհրաժեշտ կահույքի տեխնիկական հատկորոշիչների մշակման նպատակով անհատ փորձագետի ընտրության մրցույթի վերջնաժամկետի երկարացում
28.12.2016
ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ավագ դպրոցներում բնագիտական առարկաների լաբորատորիաների կահավորման համար անհրաժեշտ կահույքի տեխնիկական հատկորոշիչների մշակման նպատակով անհատ փորձագետի ընտրության մրցույթի վերջնաժամկետի երկարացում:
Տվյալ խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ աշխատանքները.
- Ուսումնասիրել համապատասխան ոլորտում միջազգային փորձը,
- Ծանոթանալ տվյալ ծրագրով դպրոցների համար ձեռք բերվող լաբորատոր սարքավորումների ցանկին,
- Ծանոթանալ լաբորատոր սարքավորումների տեխնիկական հատկորոշիչները մշակող անհատ խորհրդատուների կողմից առաջարկված կահավորման իրատեսական մոդելները համապատասխան լաբորատոր սարքավորման համար,
- Մշակել տվյալ բնագիտական առարկայի համար մեկ լաբորատորիայի կահավորման անհրաժեշտ կահույքի տեխնիկական հատկորոշիչները՝ ելնելով դպրոցներում առկա և ԿԲ ծրագրով ձեռքբերման ենթակա սարքավորումների ցանկից:
- Մշակել գնման ենթակա կահույքի ցանկերն ու սահմանել պահանջվող քանակները,
- Կատարել շուկայի ուսումնասիրություն, կազմել նախահաշիվներ,
- Աջակցել մրցույթի գնահատման հանձնաժողովին` հայտերի գնահատման գործընթացում,
- Աջակցել դպրոցներին՝ ստացված կահույքի տեխնիկական հատկորոշիչների համապատասխանության ստուգման գործընթացում:
Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պահանջները.
• Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
- բարձրագույն տեխնիկական կրթություն
- անգլերենի իմացությունը կհամարվի առավելություն
• Թեկնածուի ընդհանուր աշխատանքային փորձը
- Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ
• Թեկնածուի աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում
- կահույքի տեխնիկական բնութագրերի/հատկորոշիչների մշակման փորձ
Անհատ խորհրդատուի գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
- ընդհանուր որակավորումը – առավելագույնը 30 միավոր
- ընդհանուր աշխատանքային փորձը - առավելագույնը 30 միավոր
- աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում - առավելագույնը 40 միավոր
Դիմող թեկնածուն դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
• ինքնակենսագրական տվյալներ (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը:
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, (էլ. փոստ. cfep@arminco.com) մինչև հունվարի 20, 2017թ., ժամը 17:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ (010)57-56-90(61) հեռախոսահամարով: