Հայտարարություններ
<<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով խորհրդատուների ընտրության մրցույթի 2016թ. դեկտեմբերի 1-ին տրված հայտարարության ժամկետի երկարացում
16.12.2016
<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը, <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուների ընտրության մրցույթ: Ընտրված խորհրդատուները կընդգրկվեն աշխատանքային խմբերում` ըստ հետևյալ ուսումնական բնագավառների.
• մաթեմատիկա, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ) և համակարգչային գիտություններ
• հայոց լեզու և գրականություն
• ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն
Տվյալ խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ աշխատանքները.
• ուսումնասիրել հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության արդյունքները,
• ուսումնասիրել վերանայված կրթակարգը և պետական չափորոշիչը,
• վերանայել և լրամշակել համապատասխան առարկայական չափորոշիչները և ծրագրերը
• մասնակցել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագծերի հանրային քննարկումներին, վերլուծել քննարկումների արդյունքները,
• պատրաստել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերջնական տարբերակը:
Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.
• Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
- բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
- գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման փորձ
• Թեկնածուի ընդհանուր աշխատանքային փորձը
- առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- դասավանդման փորձը դպրոցում ցանկալի է
• Թեկնածուի աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում
- մասնակցել է նմանատիպ ծրագրերի
- կրթական չափորոշիչների, ծրագրերի և/կամ թեստերի մշակման ուղղությամբ նախկին փորձությունը կդիտվի որպես առավելություն
Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
- ընդհանուր որակավորումը– 30 միավոր
- ընդհանուր աշխատանքային փորձը - 30 միավոր
- աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում- 40 միավոր
Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը:
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, կամ էլ. փոստով (cfep@arminco.com) մինչև դեկտեմբերի 23, 2016թ., ժամը 17:00-ն, (դիմումի ձևը տեղադրված է cfep.am կայքում):
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ 57-56-90 (45) հեռախոսահամարով: