Հայտարարություններ

ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հայտարարում է ավագ դպրոցներում բնագիտական առարկաների լաբորատորիաների կահավորման համար անհրաժեշտ կահույքի տեխնիկական հատկորոշիչների մշակման անհատ փորձագետի ընտրության մրցույթ

13.12.2016

ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ավագ դպրոցներում բնագիտական առարկաների լաբորատորիաների կահավորման համար անհրաժեշտ կահույքի տեխնիկական հատկորոշիչների մշակման նպատակով հայտարարում է անհատ փորձագետի ընտրության մրցույթ:

Տվյալ խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ աշխատանքները.
- Ուսումնասիրել համապատասխան ոլորտում միջազգային փորձը,
- Ծանոթանալ տվյալ ծրագրով դպրոցների համար ձեռք բերվող լաբորատոր սարքավորումների ցանկին,
- Ծանոթանալ լաբորատոր սարքավորումների տեխնիկական հատկորոշիչները մշակող անհատ խորհրդատուների կողմից առաջարկված կահավորման իրատեսական մոդելները համապատասխան լաբորատոր սարքավորման համար,
- Մշակել տվյալ բնագիտական առարկայի համար մեկ լաբորատորիայի կահավորման անհրաժեշտ կահույքի տեխնիկական հատկորոշիչները՝ ելնելով դպրոցներում առկա և ԿԲ ծրագրով ձեռքբերման ենթակա սարքավորումների ցանկից:
- Մշակել գնման ենթակա կահույքի ցանկերն ու սահմանել պահանջվող քանակները,
- Կատարել շուկայի ուսումնասիրություն, կազմել նախահաշիվներ,
- Աջակցել մրցույթի գնահատման հանձնաժողովին` հայտերի գնահատման գործընթացում,
- Աջակցել դպրոցներին՝ ստացված կահույքի տեխնիկական հատկորոշիչների համապատասխանության ստուգման գործընթացում:

Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պահանջները.

• Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
- բարձրագույն տեխնիկական կրթություն
- անգլերենի իմացությունը կհամարվի առավելություն

• Թեկնածուի ընդհանուր աշխատանքային փորձը
- Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ

• Թեկնածուի աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում
- կահույքի տեխնիկական բնութագրերի/հատկորոշիչների մշակման փորձ

Անհատ խորհրդատուի գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
- ընդհանուր որակավորումը – առավելագույնը 30 միավոր
- ընդհանուր աշխատանքային փորձը - առավելագույնը 30 միավոր
- աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում - առավելագույնը 40 միավոր


Դիմող թեկնածուն դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
• ինքնակենսագրական տվյալներ (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը:
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, (էլ. փոստ. cfep@arminco.com) մինչև դեկտեմբերի 27, 2016թ., ժամը 17:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ (010)57-56-90(61) հեռախոսահամարով:

 

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...