Հայտարարություններ

<<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով խորհրդատուների ընտրության մրցույթի 2016թ. նոյեմբերի 9-ին տրված հայտարարության ժամկետի երկարացում

01.12.2016

<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը, <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուների ընտրության մրցույթ: Ընտրված խորհրդատուները կընդգրկվեն աշխատանքային խմբերում` ըստ հետևյալ ուսումնական բնագավառների.
• մաթեմատիկա, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ) և համակարգչային գիտություններ
• հայոց լեզու և գրականություն
• ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն
Տվյալ խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ աշխատանքները.
• ուսումնասիրել հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության արդյունքները,
• ուսումնասիրել վերանայված կրթակարգը և պետական չափորոշիչը,
• վերանայել և լրամշակել համապատասխան առարկայական չափորոշիչները և ծրագրերը
• մասնակցել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագծերի հանրային քննարկումներին, վերլուծել քննարկումների արդյունքները,
• պատրաստել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերջնական տարբերակը:

Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.

• Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
- բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
- գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման փորձ
• Թեկնածուի ընդհանուր աշխատանքային փորձը
- առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- դասավանդման փորձը դպրոցում ցանկալի է
• Թեկնածուի աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում
- մասնակցել է նմանատիպ ծրագրերի
- կրթական չափորոշիչների, ծրագրերի և/կամ թեստերի մշակման ուղղությամբ նախկին փորձությունը կդիտվի որպես առավելություն

Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
- ընդհանուր որակավորումը– 30 միավոր
- ընդհանուր աշխատանքային փորձը - 30 միավոր
- աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում- 40 միավոր

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը:
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, կամ էլ. փոստով (cfep@arminco.com) մինչև դեկտեմբերի 15, 2016թ., ժամը 17:00-ն, (դիմումի ձևը տեղադրված է cfep.am կայքում):
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ 57-56-90 (45) հեռախոսահամարով:

 

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...