Հայտարարություններ
Միջազգային համաժողով <<Բարձրագույն կրթության ֆինանսավորում>> Սեպտեմբերի 8-9, 2011 թ.
14.12.2015
Ս.թ. սեպտեմբերի 8-ին Երևանի Մարիոթ Արմենիա հյուրանոցի “Տիգրան Մեծ” շքասրահում կմեկնարկի բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրներին նվիրված միջազգային համաժողովը, որը կավարտվի սեպտեմբերի 9-ին:
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված այս համաժողովն անցկացվում է 2011 թ.հուլիսի1-իցդեկտեմբերի31-ըՀայաստանի և Լեհաստանի` Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակներում: Միջազգային համաժողովի հիմնական նպատակն է` տեսակետներփոխանակել բարձրագույն կրթության ֆինանսավորմանմեխանիզմների, կրթությանորակի, հավասարությանև արդյունավետությանվերաբերյալ: Համաժողովը հարթակ կհանդիսանա բարձրագույն կրթության խնդիրների լուծման միջազգային փորձի և ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ նոր գիտելիքների քննարկման համար: Համաժողովի ընթացքում բարձրագույն կրթության շահակիցներին հնարավորություն կընձեռվի քննարկել Հայաստանում Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ոլորտի զարգացումները և ծրագրել հետագա քայլերը:
Համաժողովին մասնակցելու են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի և Լիտվայի կրթության և գիտության նախարարները, Հայաստանում Լեհաստանի և Վատիկանի դեսպանները, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչները: Համաժողովի մասնակիցների թվում են նաև կրթության ոլորտի եվրոպական հայտնի կառույցների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ և փորձագետներ, ՀՀ Կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ, Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչներ: