Հայտարարություններ

<<Դպրոց-կենտրոնների միություն>>իրավաբանական անձանց միությունը կազմակերպեց դպրոցի տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալների հավաք

05.12.2015

<<Կրթության որակ և համապատասխանություն>> երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում <<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության հետ կնքված պայմանագրի ներքո 2012թ.-ի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ <<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության կողմից կազմակերպված սեմինար` ուսումնական աշխատանքի գծով դպրոցի տնօրենի տեղակալների համար: Սեմինարին մասնակցեցին Երևանի և ՀՀ տարբեր մարզերի ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալներ, նախարարության ներկայացուցիչներ՝ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ` Նարինե Հովհաննիսյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության մասնագետ` Սամվել Պեպանյանը, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Կրթության որակի հետագա բարելավում` ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական զարգացման միջոցով>> ենթածրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանը, ԱԺ պատգամավոր, <<Դպրոց-կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը, ինչպես նաև տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Նախապես հայտարարված մրցույթի արդյունքներով ընտրվեցին տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալների լավագույն 3 փաթեթներ, որոնք էլ ներկայացվեցին սեմինարի ընթացքում և բաշխվեցին մասնակիցներին էլեկտրոնային և տպագրված տարբերակներով: Սեմինարին ներկայացվեց նաև ներդպրոցական վերահսկողության և գիտամեթոդական աշխատանքների կազմակերպման օրինակելի փաթեթ, առաջարկվեց ուսուցիչների թեմատիկ և սխեմատիկ պլանավորումների կազմման հետաքրքիր օրինակներ, տեղի ունեցավ առաջավոր փորձի փոխանակում, հարց ու պատասխանի միջոցով վեր հանվեցին և քննարկվեցին տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալների գործունեության ընթացքում հանդիպող դժվարություններն ու խնդիրները, հնչեցին մի շարք առաջարկություններ՝ նրանց գործունեությանը աջակցելու, նպաստելու նպատակով: 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...