Նորություններ

Վեց նոր նախակրթարան ՀՀ Արմավիրի մարզում

26.09.2020

Այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում:
Սեպտեմբերի 25-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզ, մասնակցել է նախակրթարանների բացման արարողությանը։ Ընդհանուր առմամբ, այս ուսումնական տարի մարզում կբացվի 5 նախակրթարան՝ Արաքսի , Նոր Ամասիայի, Դաշտի, Այգևանի, Բագարանի, Խանջյանի միջնակարգ դպրոցներում։
Հանաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում իրականացված միկրոծրագրի արդյունքում նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով:
Սաների համար նախակրթարաններն ապահովված են գեղեցիկ ու գունագեղ սենյակներով, հարմարավետ պահարաններով ու խաղալիքներով լի անկյուններով։
Հարկ է նշել, որ նախապես իրականացվել է նաև նախակրթարաններում աշխատող դաստիարակների վերապատրաստում: Ինչպես նաև՝ պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները և նորաստեղծ նախակրթարաններն ունեն նաև հարմարեցված միջավայր, և նախակրթարաններում կրթություն են ստանալու նաև սահմանափակ հնարավորություններով երեխաների կրթության համար։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները, մասնավորապես կարիքների գնահատման և խթանման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2019 թվականի նոյեմբերից: Հիշեցնենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում արդեն իսկ հիմնվել է 136 նախակրթարան։ Անցած շաբաթ նախակրթարաններ բացվեցին նաև Արարատի և Արագածոտնի մարզերում։
 

Նորություններ

12.10.2020 Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ուշադրության կենտրոնում ավագ դպրոցներն են Հոկտեմբերի 8- ին և 9-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան հիմնանորոգվող Գյումրի քաղաքի վարժարանում և Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի... 06.10.2020 Աշխատանքային այց Սևանի ավագ դպրոց Հոկտեմբերի 6-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց եր են իրականացրել հիմնանորոգվող Սևանի ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչներ Ռաֆայել Հովսեփյանն ու Մանվել Սարիբեկյանը եղել են... 05.10.2020 Աշխատանքային այցեր ՀԲ երևանյան գրասենյակի խորհրդատու- շինարարի մասնակցությամբ Հոկտեմբերի 5-ին Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ՀԲ երևանյան գրասենյակի խորհրդատու- շինարար Ալեքսանդր Թովմասյանը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքային այցեր է իրականացրել Երևանի թիվ 42, 142 ավագ դպրոցներում և ՀՊՄՀ հենակետային վարժարանում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցներում շարունակվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների...