Նորություններ

Համաշխարհային Բանկի պատվիրակությունը հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին

27.02.2019

 

Փետրվարի 26-28-ը Երևան է ժամանել Համաշխարհային բանկի (ՀԲ) կրթության հարցերով թիմը՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող աշխատանքների միջնաժամկետ գնահատում իրականացնելու նպատակով: Այցին նախընթաց ԿԾԿ ԾԻԳ-ը նախապատրաստել և ՀԲ կրթության հարցերով թիմին էր տրամադրել ծրագրի միջնաժամկետ գնահատման մանրամասն հաշվետվություն՝ պարզաբանելով ծրագրի առաջընթացն ըստ բաղադրիչների, ինչպես նաև միջնաժամկետ իրականացման արդյունքում արված եզրակացություններն ու առաջարկությունները: Այցի շրջանակներում փետրվարի 27-ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Կատյա Մարինա Հերրերա Սոսան, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ՀՀ ԿԳՆ ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներ: Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքների քննությունն էր և ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից 2018 թվականին իրականացված աշխատանքների մշտադիտարկումը: ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանը նշեց, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության արդյունքում իրականացվել և իրականացվում են կարևոր և արդյունավետ ծրագրեր` հանրակրթությունից մինչև բուհական համակարգ: Այսօր էլ «Կրթության բարելավում» ծրագիրը միտված է կրթության որակի հետագա բարելավմանը, միջազգային չափանիշներին համահունչ կրթական համակարգի ստեղծմանը: Կարևորելով համատեղ աշխատանքը` նա շնորհակալություն հայտնեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կրթության ոլորտին ցուցաբերված հետևողական աջակցության համար և արդյունավետ քննարկում մաղթեց հանդիպման մասնակիցներին Նա ընդգծեց, որ ներկայումս կրթության ոլորտը գտնվում է փոփոխությունների նոր փուլում` այս հարցում ակնկալելով ՀԲ աջակցությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան աշխատանքային և կազմակերպչական տարբեր խնդիրների: ԾԻԳ-ի «Հանրակրթության որակի բարելավում» բաղադրիչի 4 ենթաբաղադրիչների և «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը» բաղադրիչի ղեկավարները ներկայացրեցին «Կրթության բարելավում» վարկային ծրագրի համատեքտում ԾԻԳ-ի գործունեության համապարփակ պատկերը՝ անդրադառնալով իրականացված և ընթացիկ աշխատանքներին: Հանդիպման սկզբում ներկաներն անդրադարձան միկրոծրագրերի իրականացման արդյունքում հիմնվող նախակրթարաններում երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերի: ‹‹Դպրոցին՝ երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի ղեկավար Ա. Խաչատրյանը նշեց, որ 2018թ.-ին իրականացվել են նախակրթարանների ստեղծման 17 միկրոծրագրեր Վայոց Ձորի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում և Երևան քաղաքում:ՀԲ ներկայացուցիչը հետաքրքրվեց միկրոծրագրերում սոցիալապես խոցելի համայնքների ներգրավվածության հնարավորության մասին:
Ա. Խաչատրյանն ընդգծեց, որ ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ԾԻԳ-ի ներկայացուցիչները նախաձեռնել են ՀՀ մարզերում սոցիալ տնտեսական խոցելիության ուսումնասիրության և գնահատման գործընթացը: Հաշվի առնելով նախակրթարանի կարիք ունեցող խոցելի համայնքների առկայությունը, որոնք չեն կարող ապահովել համայնքային ներդրման պարտադիր պահանջը, «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում քննարկվում է սոցիալապես խոցելի համայնքների ներգրավվածության հնարավորությունը առանց համայնքային պարտադիր ներդրման: Ապա, կարևորելով ավագ դպրոցներում ֆիզիկական պայմանների ու կրթական ռեսուրսների առկայությունը՝ ՀԲ թիմի համաղեկավար Կատյա Մարինա Հերրերա Սոսան հետաքրքրվեց վարկային ծրագրով հիմնանորոգվող 7 ավագ դպրոցներում կատարվող աշխատանքներով: «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը ներկայացրեց որ 2018 թ. ընթացքում ավարտվել են առաջին փուլով հինգ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները Մեծամոր, Արարատ, Մարտունի, Հրազդան և Նոյեմբերյան քաղաքներում: Նշված օբյեկտները հանձնվել են շահագործման: Երկրորդ փուլով հիմնանորոգման շրջանակներում նախատեսված 7 ավագ դպրոցների համար շիրարարական աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպությունների ընտրության մրցութային փաթեթները պատրաստ են, մրցույթներն ամփոփման փուլում են: Մշակվել են նաև հիմնանորոգման աշխատանքների համար տեղանքի բնապահպանական և սոցիալական կառավարման պլանները:ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվեց նաև «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի ղեկավար Հարություն Ղարիբջանյանը նշեց, որ ԿՏԱԿ-ի տարածքի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է ԿՏԱԿ-ի նոր գրասենյակի համար կահույքի ձեռքբերում և «Տվյալների մշակման նոր կենտրոնի» և ԿՏԱԿ-ի նոր գրասենյակի համար սերվերների և համակարգչային տեխնիկայի ձեռքբերում, ինչպես նաև ԿՏԱԿ-ի տեխնիկական կարողությունների հզորացման համար նախատեսված «Տվյալների մշակման նոր կենտրոնի» նախագծման և տեղադրման աշխատանքների իրականացում: ՀԲ ներկայացուցիչը հետաքրքրվեց նաև ենթաբաղադրիչի կողմից իրականացվող ՏՀՏ վերապատրաստումներով:Հ. Ղարիբջանյանն ընդգծեց, որ իրականացվել է ՀՀ դպրոցների ուսուցիչների և վարչական աշխատողների շրջանում ՏՀՏ վերապատրաստումների կարիքների գնահատում, ՏՀՏ վերապատրաստման յոթ մոդուլների մշակում, որոնց հիման վրա իրականացվում են շարունակական վերպատրաստումները:
«Մինչև «Կրթության բարելավում» ծրագրի ավարտը նախատեսվում է իրականացնել Երևանի և մարզերի դպրոցների շուրջ 4000 ուսուցիչների և վարչական աշխատողների վերապատրաստում»,- հավելեց ենթաբաղադրիչի ղեկավարը: Կողմերի քննարկման տիրույթում էին նաև կրթության բովանդակությանը, ազգային կրթակարգի նախագծին առնչվող շատ հարցեր: <<Աջակցություն կրթության որակի բարելավմանը կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով >>ենթաբաղադրիչի համակարգող Լ.Շավարշյանը ներկայացրեց, որ ընթացքում են հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայոց լեզու, գրականություն, օտար լեզուներ ուսումնական ոլորտի անհատ խորհրդատուների համար տեխնիկական առաջադրանքների մշակման գործընթացը, ինչպես նաև ընթացքում է ծրագրի վերանայված գնումների պլանի հաստատատումը ՀԲ-ի կողմից, որից հետո տեխնիկական առաջադրանքները կներկայացվեն ՀԲ հաստատամանը: Հանդիպման ավարտին ներկաները անդրադարձան նաև բարձրագույն կրթության ոլորտում «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը: Բաղադրիչի ղեկավարի ժ/պ Լիանա Մամյանը նշեց, որ իրականացվող ծրագրերի արդյունքում բուհերը հագեցվում են արդիական լաբորատոր սարքավորումներով և տեխնիկայով, ներդնում կրթության ժամանակակից ձևեր և մեթոդներ, հնարավորություն ստանում, ստեղծել պայմաններ այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրների գոյացման և բուհերում ստեղծվող գիտելիքի առևտրայնացման համար: Քննարկվեց նաև դրամաշնորհային ծրագրով հետաքրքրված և  հայտատու բուհերի հավատարմագրման խնդիրը: «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի ղեկավարը ընդգծեց , որ այժմ ընթացքում է  որոշ բուհերի հավատարմագրման գործընթացը: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները համոզված են, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ նման համատեղ քննարկումները նպաստում են ծրագրի հետագա արդյունավետ ընթացքին:
 

Նորություններ

28.04.2024 ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնը ստացել է պետական հավատարմագիր ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնը ստացել է պետական հավատարմագիր: Մասնագիտական թիմն իրականացնելու է դեղերի և հանքանյութերի փորձաքննություն: Հիշեցնենք, որ նորարարական կենտրոնը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակում 2021թվականին : Ժամանակակից վերլուծական սարքավորումներով համալրված գիտաուսումնական կենտրոնի գործունեությունը և դրա հենքի վրա... 23.04.2024 ԵՊՀ-ն՝ «Գիտություն» ցուցահանդեսին ներկայացրեց ՆՄՀ դրամաշնորհով ստեղծված ենթակառուցվածքները ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի շրջանակում անցկացվեց «Գիտություն» ցուցահանդեսը՝ մեկ հարթակում համախմբելով գիտական կազմակերպությունների, ՀՀ պետական բուհերի ներկայացուցիչներին, կրթության և գիտության ոլորտում ՀՀ ԿԳՄՍՆ և ԳԱԱ գործընկերներին: ԵՊՀ-ն նույնպես մասնակցեց ցուցահանդեսին՝ առանձին տաղավարով ներկայացնելով բուհի գիտական գործունեությունը, կրթական ծրագրերը: Ցուցահանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Նա... 19.04.2024 Աշխատանքային այց Վանաձորի Ս. Նալղռյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում Ապրիլի 19-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ս. Նալղռյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում : Այցի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցը ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող վերանորոգման ծրագրում...