Նորություններ

Կրթական տեխնոլոգիական ազգային կենտրոնի նոր շենքի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքում են

09.11.2018

<<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են <<Կրթական տեխնոլոգիական ազգային կենտրոնի>> (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր շենքի հիմնանորոգման աշխատանքները: Հիշեցնենք, որ 2017 թվականին կազմակերպվել էր <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի նոր շենքի հիմնանորոգման աշխատանքների մրցույթը, որն ամփոփվել էր 2018-ի առաջին եռամսյակում: Նշենք նաև, որ ըստ նախագծի ԿՏԱԿ-ի նոր շենքի շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է 12 ամիս և հիմնանորոգումը նախատեսվում է ավարտին հասցնել 2019թ.-ի ապրիլին: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի աշխատակիցները ԿՏԱԿ-ի նոր շենքի հիմնանորոգման ընթացքում իրականացնում են մոնիտորինգային այցեր, որոնց շրջանակներում նոյեմբերի 7-ին ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղել են շինհրապարակում,, ծանոթացել հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին: <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողությունների համատեքստում՝ ԾԻԳ-ի ներկայացուցիչները շինհրապարակում քննարկեցին շինարարական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:
Ըստ նախագծի նախատեսվում է իրականացնել ԿՏԱԿ-ի ողջ տարածքի բարելավում. շենքի հիմքի ուժեղացման և ամրացման աշխատանքներ, տանիքի կառուցում, պատուհանների տեղադրում, հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ, արտաքին և ներքին աստիճանների կառուցում, ներքին հարդարման աշխատանքներ: ԾԻԳ-ի ներկայացուցիչները արձանագրեցին, որ շենքի հիմքերի ուժեղացման և մետաղական ցանցի միջոցով ամրացման աշխատանքներն մոտենում են ավարտին: Ընթացքում են պատուհանների տեղադրման, ինչպես նաև հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները: Մեկնարկել են պահակակետի ու կաթսայատան կառուցման աշխատանքները: Նոյեմբերի վերջին տասնօրյակում կամփոփվի արտաքին և ներքին աստիճանների կառուցումը:
Հավելենք, որ ԿՏԱԿ-ի տարածքի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է ԿՏԱԿ-ի նոր գրասենյակի համար կահույքի ձեռքբերում և <<Տվյալների մշակման նոր կենտրոնի>> և ԿՏԱԿ-ի նոր գրասենյակի համար սերվերների և համակարգչային տեխնիկայի ձեռքբերում, ինչպես նաև ԿՏԱԿ-ի տեխնիկական կարողությունների հզորացման համար նախատեսված <<Տվյալների մշակման նոր կենտրոնի>> նախագծման և տեղադրման աշխատանքների իրականացում:

 

Նորություններ

10.01.2019 Վերաբացվեց Մարտունու հիմնանորոգված և կահավորված ավագ դպրոցը Հունվարի 8-ին իր դռները բացեց Մարտունի քաղաքի Տ. Աբրահամյանի անվան հիմնանորոգված և կահավորված ավագ դպրոցը, որը 5-րդն է առաջին փուլով հիմնանորոգված և շահագործման հանձնված Մեծամորի, Արարատի, Հրազդանի և Նոյեմբերյանի ավագ դպրոցների շարքում: Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը փաստում է, որ այս հիմնանորոգված դպրոցի... 26.12.2018 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ Հարգելի հայրենակիցներ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: 2018 թվականը մեզ համար եղավ նշանակալի հաջողությունների ու նոր նախաձեռնությունների տարի: Արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում 2018 թվականին ևս կարողացանք իրականացնել մի շարք ծրագրեր հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտում: Ավարտվում է 2018 թվականը, որի ընթացքում մեր արդյունավետ աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքում, Վայոց Ձորի, Լոռու և... 25.12.2018 ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն ›› ԾԻԳ-ն ամփոփում է 2018-ի ընթացքում կատարված աշխատանքները ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ծրագրերի իրականացման գրասենյակն ամփոփել է 2018 թվականին ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: Ներկայացնենք տարվա ընթացքում ԾԻԳ-ի գործունեության համապարփակ պատկերը: 2018թ.-ի ընթացքում ‹‹Հանրակրթության որակի բարելավում›› բաղադրիչի ‹‹Դպրոցին՝ երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային...