Նորություններ

ԾԻԳ-ի ուշադրության կենտրոնում նախադպրոցական կրթությունն է

02.10.2017

Նախադպրոցական կրթության հիմնական նպատակն է՝ հիմք ստեղծել երեխայի ֆիզիկական, հոգեբանական և ինտելեկտուալ զարգացման համար, նրան նախապատրաստել դպրոցին: Կարևորելով մարզերի և գյուղական համայքների երեխաների համար նախադպրոցական կրթության հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությունը՝ <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը 2015թ.-ից <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում իրականացնում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող միկրոծրագրերը նպատակաուղղված են նախադպրոցական կրթության ոլորտում երեխաների ընդգրկվածության աճի խթանմանը, երեխաներին տարրական դպրոցին նախապատրաստմանը: Նշենք, որ նախադպրոցական միկրոծրագրերում հիմնականում ընդգրկվում են 4-ից մինչև 6 տարեկան երեխաները: Ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում 2015-2017թթ.-ի ընթացքում ստեղծվել են 80 նախակրթական հաստատություններ, իրականացվել են համապատասխան տարածքների բարեկարգման, գույքով համալրման աշխատանքներ, ձեռք են բերվել անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութեր, խաղալիքներ, պիտույքներ և այլն:
2015թ.-ի հուլիսի 31-ին <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և մարզային կրթական հաստատությունների միջև կնքված պայամանագրերով ՀՀ Կոտայքի 13, Շիրակի 12 և Գեղարքունիքի 8 համայնքների կրթական հաստատություններում սկիզբ դրվեց նախակրթարանների ստեղծմանը: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդեցին վերանորոգման աշխատանքները: Դրամաշնորհային պայմանագրերի կնքումից 3 ամիս անց միկրոծրագրերն արդեն կյանքի էին կոչվել: Ըստ պայմանագրերի, միկրոծրագրերի ընդհանուր արժեքի շուրջ 75 տոկոսը կազմում է դրամաշնորհի գումարը, իսկ մնացած 25 տոկոսը` համայնքի և ծնողական ներդրումները: ԾԻԳ-ի ներկայացուցիչը փաստում է. <<Ծրագրի շնորհիվ կարողանում ենք հոգալ այն երեխաների կրթական կարիքները, ովքեր բնակվում են գյուղական համայնքներում կամ մարզերում, որտեղ առակա կամ հասանելի չեն նախադպրոցական հաստատությունները>>:
Միկրոծրագրերի իրականացումը պարբերական բնույթ է կրում: 2016թ.-ին ԾիԳ-ի ուշադրության կենտրոնում սահմանամերձ համայնքներն էին:
2016-ի հունիսի 29-ին միկրոծրագրերի իրականացման նպատակով պայմանագրեր կնքվեցին Արմավիրի 12, Լոռու 6 Տավուշի 6 համայնքների կրթական հաստատությունների հետ: Նախակրթարանները գործում են 2016թ.-ի նոյեմբերի մեկից: Նշենք, որ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան, Վազաշեն, Ոսկեպար և Դովեղ համայնքներում նախադպրոցական միկրոծրագրերն ամբողջապես իրականացվել են դրամաշնորհային միջոցներից` ի տարբերություն այլ միկրոծրագրերի, որտեղ պարտադիր է համայնքի ներդրումը: Նախակրթարաններն արդարացրել են ծնողների սպասումները: Նրանք գոհ են, թե՛ դաստիարակներից , թե՛ նախակրթարաններում երեխաների ստացած գիտելիքներից: Նրանք մեծ ոգևորությամբ են ընդունում արդեն գործող կառույցների կարևորությունը: <<Այստեղ սաները հասցրել են հաշվել սովորել, տարբերել տարվա եղանակներն ու գույները, ավելի ինքնուրույն և շփվող են դարձել>>, նշում են դաստիարակները: Դպրոցի տնօրենների խոսքով՝ նախադպրոցական տարիքի երեխան հմուտ մասնագետների շնորհիվ նախակրթարանում ստանում է անհրաժեշտ գիտելիքներ և ապահովվում է նրա սահուն անցումը դպրոց: Նրանք կարևորում են դպրոցներում իրականացված ծրագրերի նշանակությունը սաների հետագա կրթության և դաստիարակության գործում` վստահեցնելով, որ հարմարավետ պայմանները բարձրացնում են ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը:
Այսօր իրականացման փուլում են միկրոծրագրերը Արագածոտնի 8, Սյունիքի 3, Արարատի 9 և Գեղարքունիքի 3 համայնքների կրթական հաստատություններում : Հավելենք, որ միկրոծրագրերի իրականացումը շարունակվելու է 2018-2019թթ. Երևանում, Վայոց Ձորի մարզում և այլ մարզերում՝ ըստ անհրաժեշտության: <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում ակնկալվում է մինչև 2019 թվականը հիմնել շուրջ 120 նախակրթական հաստատություններ, որի արդյունքում նախադպրոցական հաստատություններում ընդգրկված երեխաների թիվը կավելանա 2400-ով:

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...