Նորություններ

ԿԳ նախարարն ընդունել է ՀԲ պատվիրակությանը

19.09.2017

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կրթական ծրագրերի ղեկավար Քրիստիան Աեդոյի ղեկավարած պատվիրակությանը: Նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի շարունակական աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայումս կրթության ոլորտը գտնվում է փոփոխությունների նոր փուլում` այս հարցում ակնկալելով ՀԲ աջակցությունը: Նախարարի խոսքով` արդեն պատրաստ է Կրթության զարգացման պետական ծրագիրը, որը մշակվել է ԿԳ նախարարության, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Ասիական բանկի փորձագետների կողմից: «Ծրագրի արդյունքում կունենանք երեք` բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական կրթության և հանրակրթության զարգացման ծրագրեր: Նախատեսվում է, որ Բարձրագույն կրթության հայեցակարգը կազմված կլինի երկու հատվածից` «Բարձրագույն կթրության մասին» օրենքում համապատասխան փոփոխություն և կառուցվածքային ուղղություն: Վերջինիս պարագայում նախատեսվում է մշակել հետազոտական համալսարանի մոդել, որը պետք է դառնա գերազանցության կենտրոն` հենց համալսարանական ցանցի հիման վրա: Այս գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է նախապատրաստել այդ ցանցը` մասնագիտությունների վերանայում, հավատարմագրման գործընթացի կատարելագործում, ներքին շարժունության ապահովում և այլն»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ծրագրի որոշակի բաղադրիչների մասով ակնկալվում է ՀԲ աջակցությունը: Ըստ Լևոն Մկրտչյանի` Հանրակրթության զարգացման ծրագրում շեշտը դրվելու է «Ուսուցիչ» նախաձեռնության վրա: «Այն պետք է իրականացվի երեք բաղադրիչով. առաջին` որակ /ԿԱԻ վերափոխում, դասագրքեր, վերապատրաստում, չափորոշիչներ/, երկրորդ` դպրոցների կառավարման խորհուրդների, ընտրության անցկացման կարգի, ֆինանսավորման մեխանիզմների վերանայում և երրորդ` ուսուցչի սոցիալական վիճակի բարելավում: Ոսուցիչների տարակարգերի համար նախատեսվող հավելավճարների մշակման և անցումների ճիշտ ապահովման նպատակով ևս ակնկալվում է ՀԲ աջակցությունը»,-նշել է նախարարը` այս համատեքստում կարևորելով մանկավարժական կրթության արմատական վերանայման խնդիրը: Լևոն Մկրտչյանը հույս է հայտնել, որ ՀԲ-ի հետ տարվող հետագա ծրագրերն առավելապես կունենան բովանդակային ուղղվածություն: ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կրթական ծրագրերի ղեկավար Քրիստիան Աեդոն շնորհակալություն է հայտնել նախարարին` նախատեսվող բարեփոխումները համապարփակ ներկայացնելու համար: Նրա խոսքով` առաջարկվող ծրագրերի որոշ բաղադրիչների մասով Համաշխարհային բանկը կարող է տրամադրել որոշակի աջակցություն: Հանդիպմանը քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր:

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...