Նորություններ

Նախադպրոցական միկրոծրագրերի մշտադիտարկում ՀՀ Արարատի և ՀՀ Արագածոտնի մարզերում

24.08.2017

<<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում շարունակվում է <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթածրագիրը: Օգոստոսի երկրորդ տասնօրյակում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում աշխատանքային այցով ՀՀ Արարատի և ՀՀ Արագածոտն մարզերի համայնքներում էր ԿԾԿ ԾԻԳ-ի շինարար- խորհրդատու Վռամ Բոյաջյանը: Աշխատանքային այցի նպատակը վերոնշյալ մարզի համայքներում իրականացվող միկրոծրագրերի մշտադիտարկումն էր : Հավելենք, որ ՀՀ Արարատի մարզի 9 և ՀՀ Արագածոտն մարզի 8 համայնքների կրթական հաստատություններում օգոստոսի 31-ին ավարտվում է իրականացվող միկրոծրագրերի առաջին փուլը: Հիշեցնենք, որ միկրոծրագրերի իրականացման մեկնարկը տրվել է սույն թվականի մայիսի 29-ին, երբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և վերոնշյալ մարզերի կրթական հաստատությունների միջև կնքվեցին դրամաշնորհային պայմանագրեր «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում:Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդեցին վերանորոգման աշխատանքները:Հավելենք, որ վերոնշյալ միկրոծրագրերն իրականացվում են դրամաշնորհային ծրագրով սահմանված փուլերի համաձայն: Աշխատանքային այցի շրջանակներում կատարված մշտադիտարկման արդյունքում ԿԾԿ ԾԻԳ-ի շինարար խորհրդատու Վռամ Բոյաջյանը արձնագրեց , որ արդեն ավարտին են հասցվել շենքային պայմանների և տարածքի վերանորոգման, պատուհանների տեղադրման աշխատանքները: Իրականացվել են նախակրթարանների համար նախատեսված տարածքներում էլեկտրամոնտաժային աշխատանքները: Անհրաժեշտ կրթական բովանդակությունն արդեն մշակված է, ինչպես նաև ամփոփվում է դաստիարակների վերապատրաստումը Կրթության Ազգային ինստիտուտի կողմից: Հաջորդ փուլերի ընթացքում նախատեսվում է անհրաժետ գրականության, ուսումնական նյութերի, գրենական պարագաների ձեռքբերումը, ու խաղային անկյունների ստեղծումը: Հավելենք՝ այցի շրջանակներում շեշտադրվեց, որ միկրոծրագրերի իրականացման նպատակն է ստեղծել հիմքեր ու բարենպաստ պայմաններ երեխայի ֆիզիկական, հոգեբանական և մտավոր զարգացման համար: Մշտադիտարկման ընթացքում քննարկվեցին շինարարական աշխատանքների հետ կապված առկա մի շարք խնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ: Հիշեցնենք, որ <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթածրագիրը նպատակաուղղված է նախադպրոցական տարիքի երեխաների կարողությունների և հմտությունների զարգացմանը նպաստելուն, որն իրականացվում է այլընտրանքային և քիչ ծախսատար կրթական ծառայությունների ներդրման միջոցով:

 

 


 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...