Նորություններ

Առցանց ուսուցման նոր հնարավորություններ ՀՀ ՊԿԱ-ում

31.07.2017

2017 թ. հուլիսի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի կոնսորցիում բուհերի՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի աշխատակազմերի հանդիպումը մեդիա կենտրոնում:Օրակարգում «Գործարար վարչարարություն» համատեղ կրթական ծրագրին առնչվող մի շարք հարցերի քննարկումն էր։ Հանդիպման ընթացքում կայացվեցին մի շարք ընդհանուր որոշումներ՝ «Գործարար վարչարարություն» համատեղ կրթական ծրագրի համագործակցության պայմանագրի, ընդունելության կազմակերպման և այլ ընթացիկ հարցերի վերաբերյալ:
Հանդիպման վերջում ներկաները փաստեցին, որ համատեղ հեռավար կրթական ծրագրի իրականացումը բուհերի համագործակցության լուրջ փորձ է և երկու բուհերի առավել խորը համագործակցության սկիզբ:
Հավելենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով ՀՀ պետական կառավարման ակադեմիային շնորհվել է հեռավար ուսուցմամբ կրթություն կազմակերպելու իրավունք՝ «Գործարար վարչարարություն (կառավարում)» մասնագիտության գծով, 3 տարի ժամկետով: 2017-2018 ուսումնական տարում ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը մեկնարկում են «Գործարար վարչարարություն (կառավարում՝ MBA)» մագիստրոսական կրթական ծրագրով հեռավար ուսուցում՝ 2 բուհերի համատեղ դիպլոմի շնորհմամբ: Ուսման տևողությունը 2.5 տարի է:
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...