Նորություններ

Նախադպրոցական միկրոծրագրեր ՀՀ Գեղարքունիքի մարզում

25.05.2017

    <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում շարունակվում է <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթածրագիրը: Նախադպրոցական կրթության ընդլայնման անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում կմեկնարկի նախակրթարանների նոր միկրոծրագրերի իրականացումը: Նշենք, որ 2017 թվականի միկրոծրագրերի իրականացման ընթացքում խնայվել են ֆինանսական միջոցներ, որոնք նախատեսվում են օգտագործել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի դեկտեմբերի 22 -ի N01/05/4993-16 գրության մեջ ներառված 13 համայնքների մի մասում նոր նախակրթարաններ հիմնելու նպատակով: Վերոնշյալ մարզի համայքներում խթանման աշխատանքների իրականացման նպատակով մայիսի 24-ին աշխատանքային այցով ՀՀ Գեղարքունիքի մարզում էին ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները: Այցի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՀՀ Գեղարքունիքի մարզի փոխմարզպետ Գ. Հակոբյանի և Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գ. Բադալյանի, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Հ. Սաֆարյանի մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև կրթական հաստատությունների տնօրեններ, մարզպետարանի կրթության բաժնի համապատասխան աշխատակիցներ և այլ շահագրգիռ անձիք: Հանդիպման ընթացքում «Դպրոցին՝ երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ա. Խաչատրյանը ներկայացրեց նախադպրոցական կրթության բարեփոխումներին ուղղված միկրոծարգրերի մրցույթին մասնակցելու պայմանների և միկրոծրագրի հայտի ներկայացման համապատասխան ձևերի մասին ընդհանուր տեղեկություններ: Հանդիպման ընթացքում Ա. Խաչատրյանը պարզաբանեց նախադպրոցական կրթության միկրոծրագրերի բնույթն ու իրականացման փուլերը, մասնավորապես անդրադառնալով միկրոծրագրի կազմակերպման գործընթացին:
Շեշտադրվեց, որ միկրոծրագրերի իրականացման նպատակն է ստեղծել հիմքեր ու բարենպաստ պայմաններ երեխայի ֆիզիկական, հոգեբանական և մտավոր զարգացման համար: Հանդիպումների ընթացքում ծավալվեցին քննարկումներ: Նշենք, որ խթանաման աշխատանքներին հաջորդելու է վերոնշյալ համայնքների կրթական հաստատությունների կողմից միկրոծրագրերի իրականացման հայտի ներկայացման, գնահատման, հաստատման և միկրոծրագրերի իրականացման փուլերը: Ներկաները փաստեցին, որ հանդիպումը նպաստեց ոչ միայն դրամաշնորհային հայտերի մշակման ու ներկայացման պահանջների հստակեցմանը, այլև առաջիկայում նախադպրոցական միկրոծրագրերի իրականացման գործընթացը առավել համակարգված և գրագետ կազմակերպելուն:
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...