Հայտարարություններ
Հայտարարություն
08.07.2025
2025թ.-ի հուլիսի 18-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Երևան քաղաք, Նոր-Նորք վարչական շրջան, Ստեփանյան փողոց թիվ 3 հասցեում տեղի կունենա «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում կառուցվող Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի կառուցման նախագծային փոփոխությունների վերաբերյալ հանրային լսում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի պաշտոնական կայքում (info@cfep.am):Հեռ.՝ +374 (10) 57 56 90:
Նորություններ
18.09.2025
ԵՊՀ-ն՝ « ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսին ներկայացրեց ՆՄՀ դրամաշնորհով ստեղծվող Օպտիկական միկրոհամակարգերի կենտրոնը
Սեպտեմբերի 16-ին ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ.ԵՊՀէքսպո-2025» ցուցահանդեսը:Ցուցահանդեսը մեկ հարկի տակ համախմբեց դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումների ներկայացուցիչներին և գործատուներին։«ԲանՈՒԳործ»-ի շրջանակում դիմորդները հնարավորություն ստացան ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունն ու ընձեռած աշխատանքային հնարավորությունները։...
12.09.2025
11 Նոր նախակրթարան է բացվել Երևանում
Սեպտեմբերի 1-ից Երևանում գործում են 11 նոր նախակրթարաններ՝ Երևանի թիվ 140 և թիվ 91, Գայի անվան թիվ 129, Հ.Օշականի անվան թիվ.172 , Ա.Խանջյանի անվան թիվ 53, Ա.Արմենակյանի անվան թիվ 26, Ա.Սախարովի անվան թիվ 69, Կ. Զարյանի անվան թիվ117, Հ.Կարապենցի անվան թիվ 6, Հովհ.Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոցներում, ինչպես նաև Ա. Մանուկյանի անվան թիվ.93 միջնակարգ դպրոցում: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության...
10.09.2025
Նոր նախակրթարաններ` ՀՀ մարզերում
Սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի Շիրակի և Կոտայքի մարզերի կրթական հաստատություններում բացվել են նոր նախակրթարաններ: Գավառի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում այս ուսումնական տարին կրկնակի տոնական էր: Առաջին անգամ դպրոցի նախակրթարանը իր դռներ է բացել 15 սիրելի սաների առաջ: Նախակրթարանը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում»...