Հայտարարություններ

Հայտարարություն «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «UD_Armenian_Brusov շարահյուսական ծառերի բանկ» կիրառական հետազոտական նախագծի ծրագրի իրականացման համար «Ժամանակակից մամուլի լեզու» ուղղությամբ լեզվաբան ծանոթագրող անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի

12.04.2021

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (այսուհետև՝ ԲՊՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետև՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:
Ծրագրի նպատակների իրագործումը ապահովելու համար նախատեսվում է.
 ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,
 հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ:
Մասնավորապես, Ծրագրի նպատակներից է ԲՊՀ-ում հաշվողական (համակարգչային), ինչպես նաև կորպուսային լեզվաբանության բնագավառներում հետազոտական կարողությունների հզորացումը, բակալավրի և մագիստրոսի պատրաստման կրթական ծրագրերում բնական լեզվի մշակում հետազոտական բաղադրիչի ներդրումը՝ «UD_Armenian-Brusov/BSU շարահյուսական ծառերի բանկ» կիրառական հետազոտական նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) իրականացման միջոցով։
«UD_Armenian-Brusov/BSU շարահյուսական ծառերի բանկ» կիրառական հետազոտական նախագծի իրականացման համար նախատեսվում է ստեղծել 4 (չորս) անհատ խորհրդատուներից կազմված հետազոտական խումբ, որոնցից 1-ը (մեկը) կլինի հետազոտական խմբի համակարգողը, իսկ մնացյալ 3-ը (երեքը)՝ հետազոտողներ գրականոն գործերի, իրավական բնույթի տեքստերի, մամուլի լեզվի լեզվական տվյալների և բառամթերքի հավաքագրման և մշակման ուղղությամբ: Վերոնշյալ երեք ուղղությունների ընտրությունը պայմանավորված է տեքստերի ներկայացուցչականությամբ՝ տվյալ ուղղություններով բառամթերքի կիրառելիության հաճախականությամբ և քանակով: Հետազոտության իրականացման համար հետազոտական խմբում, որպես անհատ խորհրդատուներ, ներառված է հումանիտար, բանասիրական գիտությունների և լեզվաբանության 4 մասնագետ, որոնցից մեկը՝ հետազոտական խմբի համակարգող, հիմնական հետազոտող, երեքը՝ լեզվաբան ծանոթագրողներ։ Հետազոտական խմբում ներգրավված յուրաքանչյուր անհատ խորհրդատուի համար սահմանվում է պարտականությունների առանձին շրջանակ:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Խորհրդատվական ծառայությունը մատուցող խմբի անհատ խորհրդատուն՝ «Ժամանակակից մամուլի լեզու» ուղղությամբ լեզվաբան ծանոթագրողը, իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 3 փուլով:

Առաջին փուլ.
 Քննարկել հետազոտական աշխատանքի խնդիրները հետազոտական խմբի համակարգողի հետ,
 Հավաքագրել և ընտրել ծառադարանի հիմքում դրվող լեզվական տվյալները (կորպուսի) մատենագիտական կերպով ծանոթագրել լեզվական տվյալները (կորպուսի)՝ որպես առանձին ենթակորպուսներ,
 Նախապես մշակել ժամանակակից մամուլի լեզու բառամթերքը՝ (նախադասությունների սահմանազատում, բառանջատում), մինչև ծառադարանում դրա մեքենական շտեմավորումը,
 Ծանոթանալ նախագծի իրականացման թվային գործիքներին (ծանոթագրման ծրագրային հարթակ),
 Մասնակցություն ունենալ UD կաղապարներով արդի գրական արևելահայերենի ձևայնացված նկարագրության մշակման աշխատանքներին,
 Քննարկել հետազոտական խմբի համակարգողի հետ առաջին փուլի արդյունքները և ամփոփել՝ ըստ համակարգողի դիտարկումների;
 Փուլի ավարտին հաշվետվություն ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով փուլում մշակված փաստաթղթերը,
 Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում հաշվետվությունը լրամշակել և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:
Երկրորդ փուլ.
 Ծանոթագրել նվազագույնը շուրջ 10 հազար բառանիշ ծավալով ժամանակակից մամուլի լեզու կորպուս UD կաղապարներով (խոսքիմասային պիտակավորում, քերականական հատկանիշների վերագրում, նախադասությունների վերլուծություն՝ շարահյուսական բառերի միջև կախվածությունների բացահայտման մեթոդով),
 Քննարկել հետազոտական խմբի համակարգողի հետ երկրորդ փուլի արդյունքները և քննարկումների արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, վերանայել ծանոթագրված նախադասությունները,
 Փուլի ավարտին հաշվետվություն ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով փուլում մշակված փաստաթղթերը,
 Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:
Երրորդ փուլ.
 Ամբողջացնել արդյունքները, UD_Armenian-Brusov ծառադարանը CoNLL-U ձևաչափով, ամբողջությամբ ձեռքով ստուգված, և տեղադրել UD և Github հարթակներում (պաշտոնական թողարկումը UD հարթակում կլինի 2021թ. նոյեմբերին),
 Քննարկել հետազոտական խմբի համակարգողի հետ երրորդ փուլի արդյունքները և քննարկումների արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, վերանայել ծանոթագրված նախադասությունները,
 Փուլի ավարտին հաշվետվություն ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով փուլում մշակված փաստաթղթերը,
 Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
(Կարող է ճշգրտվել պայմանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի կնքման ամսաթվից)
«Ժամանակակից մամուլի լեզու» ուղղությամբ լեզվաբան ծանոթագրողի աշխատանքները կիրականացվեն 3 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.
- առաջին փուլ՝ 2021թ. մայիս (1 ամիս),
- երկրորդ փուլ՝ 2021թ. հունիս (1 ամիս),
- երրորդ փուլ՝ 2021թ. հուլիս (1 ամիս):


Որակավորման նվազագույն պահանջները և գնահատման չափանիշները.
Չափանիշը Առավելագույն միավորը
 Որակավորում`
 բարձրագույն կրթություն հումանիտար գիտությունների ոլորտի միջգիտակարգային մասնագիտությունների, բանասիրության, լեզվաբանության, մանկավարժության գիտությունների բնագավառում,
 հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն։ 30
 Ընդհանուր փորձառություն՝
 առնվազն 3 տարվա մասնագիտական կամ հարակից ոլորտներում աշխատանքի փորձ,
 համակարգչային ծրագրերով (Microsoft Office) աշխատելու, ինչպես նաև համացանցի տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու գերազանց հմտություններ:
30
 Հատուկ փորձառություն՝
 լեզվական տվյալների ծանոթագրման, քերականությունների ձևային նկարագրման գիտահետազոտական նախագծերում մասնակցություն,
 լեզվաբանության մասնագիտական առանձնահատկությունների, գործնական խնդիրների և դրանց տեսականացված հիմնավորումների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն: 40

 

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
 ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
 Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. ————-ը, ժամը 17:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:

 

 

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...