Հայտարարություններ

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ ուղղությամբ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

12.09.2019

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ ոլորտի անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ

Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում ընթացքի մեջ են Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացման աշխատանքները: ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով մրցակցային հիմունքներով դրամաշնորհներ են տրամադրվում՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: Ներկայումս ընթացքում են ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով դրամաշնորհառու բուհերի դրամաշնորհային ծրագրերը: Բուհերի կողմից դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության տրամադրման համար (գնման ենթակա ապրանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերի դիտարկում, տեխնիկական գնահատման համապատասխանության դիտարկում, մասնագիտական աջակցություն մշտադիտարկման ընթացքում) նախատեսվում է ներգրավել համապատասխան փորձագետների: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ ոլորտի փորձագետի հիմնական պարտականությունները ներառում են հետևյալ աշխատանքները.

Փորձագետի աշխատանքների հիմնական շրջանակը հետևյալն է.
• Աջակցել ԿԾԿ ԾԻԳ-ին՝ տրամադրելով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրերի գնումների գործընթացի իրականացման ընթացքում, ներառյալ.
- Գնման ենթակա ապրանքների տեխնիկական հատկորոշիչների և գնման մեթոդի, ինչպես նաև ներկայացված տեխնիկական առաջարկների/հայտերի ու պահանջվող տեխնիկական հատկորոշիչների համապատասխանության և գնի դիտարկում:
- ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում խորհրդատուների ընտրության նպատակով կազմված աշխատանքների նկարագրերի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ընտրության մեթոդի դիտարկում:
• Աջակցել ԿԾԿ ԾԻԳ-ին՝ տրամադրելով անհրաժեշտ փորձագիտական եզրակացություն ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում, ներառյալ.
- ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում փուլային հաշվետվությունների հետ ներկայացված արդյունքների դիտարկում, ըստ անհրաժեշտության:
- Նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ համատեղ մշտադիտարկման այցերի իրականացում վերոնշյալ բուհեր:
- ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրերի իրականացման վերաբերյալ ընդհանուր մասնագիտական-փորձագիտական եզրակացության տրամադրում:

Ներկայումս պահանջվում է մեկ փորձագետ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ ուղղությամբ:
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի որակավորման նվազագույն պահանջներն են.
Որակավորումը (առավելագույնը 30 միավոր)
- Բարձրագույն կրթություն ՏՀՏ ոլորտում
- Անգլերենի իմացություն

Ընդհանուր փորձը (առավելագույնը 30 միավոր)
- ՀՀ բարձրագույն կրթական համակարգի լավ իմացություն
- ՀԲ գնումների/ֆինանսական ընթացակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում (առավելագույնը 40 միավոր)
- Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Փորձագետի աշխատանքը նախատեսվում է իրականացնել ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում: Խորհրդատուների ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույց»-ի ընթացակարգերի համաձայն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ստորև նշված հասցեով, երկուշաբթիից մինչև ուրբաթ (բացառությամբ տոն օրերի), հետևյալ աշխատանքային ժամերին՝ 11:00-13:00 և 14:00-17:00: Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն դիմում (ձևը կցվում է) և մանրամասն ինքնակենսագրություն (Curriculum Vitae), ինչպես նաև ինքնակենսագրության մեջ արտացոլված տվյալները հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:
Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացվի ներքոնշյալ հասցեով կամ էլ-փոստով՝ մինչև 2019 թ. սեպտեմբերի 23-ը, ժամը 13:00-ը ներառյալ:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+37410) 57-56-90 (27, 50)
E-mail: info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am

 

Նորություններ

22.07.2026 Մայրաքաղաքի դպրոցներում այսօր բնագիտական առարկաները աշակերտները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում Մայրաքաղաքի դպրոցներում այսօր բնագիտական առարկաները աշակերտները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Ըստ պետական բյուջեի մասին օրենքի հավելվածի՝ «Կրթության որակի ապահովում» ծրագրի «ՀՀ պետական դպրոցների ԲՏՃՄ լաբորատորիաներով ապահովում» միջոցառումների շրջանակներում: ԲՏՃՄ լաբորատորիաները դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական... 15.07.2026 ՀՀ Արարատի մարզում ընթանում է ուսումնական գործընթացում լաբորատոր սարքավորումների կիրառման արդյունավետությունը բարձացնելու նպատակով ուսուցիչների վերապատրաստումը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները շարունակում են համալրվել ԲՏՃՄ և ՏՀՏ ինժեներական ժամանակակից լաբորատորիաներով.ինչպես նաև ընթանում է ուսումնական գործընթացում լաբորատոր սարքավորումների կիրառման արդյունավետությունը բարձացնելու նպատակով ուսուցիչների վերապատրաստումը:Նշենք, որ հունիս հուլիս ամիսներին վերապատրաստումներ են իրականացվել ՀՀ Արարատի մարզի Արտաշատի թիվ 2 ավագ դպրոցում, Բաղրամյանի միջնակարգ դպրոցում, Մասիսի ավագ դպրոցում և Ավշարի միջնակարգ դպրոցում: Նշենք , որ ծրագրի... 10.07.2026 «Կրթության որակի ապահովում» ծրագրի շրջանակում վերապատրաստվում են «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների ուսուցիչներ Կրթության որակի բարձրացման կարևորագույն միջոցներից մեկը ուսուցիչների մասնագիտական զարգացումն է, որը խթանում է ուսուցման գործընթացի արդյունավետությունը։ Ըստ պետական բյուջեի մասին օրենքի հավելվածի՝ ըստ ծրագրերի և միջոցառումների «Կրթության որակի ապահովում» ծրագիրը ներառում է ուսուցիչների վերապատրաստմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ապահովել հանրակրթական հաստատություններում աշխատող մանկավարժների մասնագիտական աճը։ Վերապատրաստման ծրագրերից մեկը ուղղված է «ՀՀ...