Հայտարարություններ

Հայտարարություն

10.07.2019

 Սույն թվականի հուլիսի 19-ին , ժամը 10.00-ին , ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում տեղի կունենան  հանրային լսումներ` կապված ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում  Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքային նախագծի Բնապահպանական սոցիալական կառավարման պլանով նախատեսվող բնապահպանական և սոցիալական ազդեցությունների, ինչպես նաև դրանց կանխարգելման և մեղմացման միջոցառումների վերաբերյալ:

Նորություններ

01.09.2026 Շնորհավո՛ ր Գիտելիքի և դպրության օր   Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ ԿԳՄՍՆ կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը շնորհավորում է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ՝ մաղթելով նոր ուսումնական տարվա արդյունավետ, ստեղծագործ և հաջողություններով լի մեկնարկ։ Սեպտեմբերի 1-ը կրթության կարևորությունն արժևորելու, նոր նպատակներ սահմանելու և ապագայի նկատմամբ մեր պատասխանատվությունը վերահաստատելու խորհրդանշական օրն է։ Կրթության զարգացումը մեր երկրի կայուն և երկարաժամկետ առաջընթացի... 28.08.2026 Տավուշի մարզում շարունակվում են ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումները ԲՏՃՄ առարկաների դասավանդման որակի բարելավման և ուսումնական գործընթացում ժամանակակից լաբորատոր հնարավորությունների առավել արդյունավետ կիրառման նպատակով վերապատրաստումները շարունակվում են նաև ՀՀ Տավուշի մարզում։ Վերապատրաստումների հերթական փուլն անցկացվում է մարզի հանրակրթական դպրոցներում՝ ուսուցիչներին հնարավորություն տալով գործնական միջավայրում ծանոթանալ լաբորատոր սարքավորումներին և դրանց կիրառման առանձնահատկություններին։ Օգոստոսի 17-24-ը վերապատրաստումներ են իրականացվել Իջևանի թիվ 5 և... 26.08.2026 ԲՏՃՄ առարկաների դասավանդման արդիականացման և ուսումնառության արդյունավետության բարձրացմանն ուղղված վերապատրաստումների հերթական փուլն անցկացվում է Երևանում։ Օգոստոսի 24-ին վերապատրաստումները մեկնարկել են Երևանի, թիվ 51, թիվ 93 և թիվ 6 հիմնական դպրոցներում։ Դասընթացների ընթացքում ուսուցիչներին հնարավորություն է ընձեռվում խորացնելու մասնագիտական գիտելիքները և զարգացնելու գործնական հմտությունները՝ դրանք հետագայում ուսումնական գործընթացում առավել արդյունավետ կիրառելու նպատակով։ Վերապատրաստման կարևոր բաղադրիչներից է գործնական աշխատանքների կազմակերպումը։ Մասնակիցներն ընդգծում են, որ դասընթացի ընթացքում ձեռք են բերել նոր գիտելիքներ և գործնական...