Հայտարարություններ

Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի <<Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա>> դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում ձայնի, թրթռման, ակուստիկայի վերաբերյալ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

16.11.2017

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական կրթական գործընթացի որակի բարելավման նպատակով
Ծրագրի անվանման հապավումը «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա»
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության համագործակցությամբ իրականացնում է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում ընթանում են Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) աշխատանքները: ՆՄՀ-ի կողմից դրամաշնորհ է տրամադրվել կոնսերվատորիային արդիականացնելու ուսումնառողների հմտությունների և կարողությունների զարգացումը: «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիայի» արդյունավետ գործարկման համար անհրաժեշտ են պատրաստված մասնագետներ և վերապատրաստված պրոֆեսորադասախոսական կազմ, ինչի համար նախատեսվում է կազմակերպել խորհրդատվական ծառայություն: Նախատեսվում է ներգրավել մեկ փորձագետի: Փորձագետի հիմնական պարտականությունները ներառում են հետևյալ աշխատանքները.
Ուսումնասիրել «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա» դրամաշնորհային
ծրագիրը: Եվ, ելնելով ծրագրի նպատակներից և առաջնահերթություններից, հստակեցնել վերապատրաստման թեմաներն ու օրակարգը
Ներկայացնել վերապատրաստման թեմաներն ու կազմել օրակարգը,
ներառելով նաև նմանատիպ լաբորատորիայի առկայության առավելությունը կրթական գործընթացում
Ներկայացնել տվյալ ոլորտի մասնագիտական փորձը
Մշակված վերապատրաստման թեմաների և օրակարգի համաձայն
անցկացնել սեմինարներ վերապատրաստելու ԵՊԿ պրոֆեսորադասախոսական կազմը
Իրականացված վերապատրաստումներից հետո կազմել և ներկայացնել
հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ՝ ներառելով վերապատրաստման համար մշակված նյութերը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում ձայնի, թրթռման, ակուստիկայի մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի որակավորման նվազագույն պահանջներն են.
Խորհրդատուի որակավորում (առավելագույնը 30 միավոր).
Համապատասխան կրթություն՝ ճարտարագիտական (ինժեներ) և երաժշտական
Անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է,
Տարածաշրջանային լեզվի իմացությունը ցանկալի է:
Ընդհանուր փորձառություն և հմտություններ (առավելագույնը 30 միավոր).
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ` ուսուցման, համերգային ձայնի
ձևավորման, ակուստիկ ստուդիաների նախագծման և գործարկման ոլորտներում:
Հատուկ փորձառություն (առավելագույնը 40 միավոր).
Միջազգային մասնագիտական փորձի առկայություն :
Ձայնի, թրթռման, ակուստիկայի, ձայնային չափումների վերաբերյալ
իմացություն (հավաստված մասնագիտացման դիպլոմներով և/կամ վկայագրերով):
Անհատ խորհրդատուի աշխատանքը նախատեսվում է իրականացնել 2017թ. նոյեմբերից 2017թ դեկտեմբեր ամիսների ընթացքում՝ եռօրյա ժամկետում: Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» (հունվար 2011թ.) պայմանների համաձայն:
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն դիմում և կից հետևյալ փաստաթղթերը.
ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի
վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝ անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտական դիպլոմներ, վկայագրեր, մանրամասն աշխատանքային փորձը
կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ ք.Երևան, Սայաթ-Նովայի 1/ա հասցեով, 208 սենյակ կամ yksc@conservatory.am էլեկտրոնային փոստով մինչև ս.թ. «21 նոյեմբերի»,ժամը17:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ +374 10 580807 (134) հեռախոսահամարով Աննա Հովհաննիսյանին:
 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...