Հայտարարություններ

Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում Բժշկական գիտություններ (Ատամնաբուժություն) ուղղությամբ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

12.04.2017

Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության համագործակցությամբ իրականացնում է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում ընթացքի մեջ են Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացման աշխատանքները: ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով մրցակցային հիմունքներով դրամաշնորհներ են տրամադրվում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: Ներկայումս ընթացքում են ՆՄՀ իրականացման առաջին փուլի դրամաշնորհային ծրագրերը: Բուհերի կողմից դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության տրամադրման համար (գնման ենթակա ապրանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերի դիտարկում, տեխնիկական գնահատման համապատասխանության դիտարկում, մասնագիտական աջակցություն մշտադիտարկման ընթացքում) նախատեսվում է ներգրավել փորձագետների: Փորձագետի հիմնական պարտականությունները ներառում են հետևյալ աշխատանքները.

• Անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության տրամադրում ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի գնումների գործընթացի իրականացման ընթացքում, ներառյալ.

- Գնման ենթակա ապրանքների տեխնիկական հատկորոշիչների դիտարկում և ներկայացված տեխնիկական առաջարկների/հայտերի ու պահանջված տեխնիկական հատկորոշիչների համապատասխանելիության գնահատման դիտարկում;
- ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խորհրդատուների ընտրության նպատակով կազմված աշխատանքային նկարագրերի դիտարկում։
• Անհրաժեշտ փորձագիտական եզրակացության տրամադրում ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրերի իրականացման ընթացքում, ներառյալ․
• Մշտադիտարկման այցերի իրականացում դրամաշնորհառու բուհեր;
• ՆՄՀ դրամաշնորհային համապատասխան ծրագրի իրականացման վերաբերյալ ընդհանուր մասնագիտական եզրակացության տրամադրում:
Ներկայումս պահանջվում է մեկ փորձագետ Բժշկական գիտություններ (Ատամնաբուժություն) ուղղությամբ:

ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի որակավորման նվազագույն պահանջներն են.

Խորհրդատուի որակավորումը - (առավելագույնը 30 միավոր)

• Բարձրագույն կրթություն վերոնշյալ ոլորտում

• Միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձը ցանկալի է


• Անգլերեն լեզվի իմացություն

Ընդհանուր աշխատանքային փորձը - (առավելագույնը 30 միավոր)

• Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում

Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում –
(առավելագույնը 40 միավոր)

• ՀԲ ֆինանսական/գնումների ընթացակարգերի իմացությունը ցանկալի է

• ՀՀ բարձրագույն կրթության համակարգի լավ իմացություն

Անհատ խորհրդատուի աշխատանքը նախատեսվում է իրականացնել 2017 թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսների ընթացքում: Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհիդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» պայմանների համաձայն:

Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ներքոնշյալ հասցեով, երկուշաբթիից մինչև ուրբաթ (բացառությամբ տոն օրերի), հետևյալ աշխատանքային ժամերին` 11:00 մինչև 13:00 և 14:00 մինչև 17:00:

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն դիմում և մանրամասն ինքնակենսագրություն (Curriculum Vitae): Դիմումի ձևը կցվում է:
Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացվի ներքոնշյալ հասցեով կամ էլ-փոստով` մինչև 2017 թվականի ապրիլի 19-ի ժամը 18:00-ը ներառյալ:

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ

Ս. Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան

Հեռ: (374-10) 57-56-90, (27, 50)

E-mail: cfep@arminco.com

Կայքի հասցե: www.cfep.am

 

Նորություններ

28.10.2026 Տավուշի մարզում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումները Ժամանակակից լաբորատոր սարքավորումների արդյունավետ կիրառումը, գործնական ուսուցման զարգացումը և հետազոտահեն մեթոդների ներդրումը դպրոցական կրթության արդիականացման կարևոր նախապայմաններից են։ Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Տավուշի մարզում կազմակերպվել են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումներ՝ նպատակ ունենալով զարգացնել մանկավարժների մասնագիտական կարողությունները և աջակցել ժամանակակից կրթական գործիքների արդյունավետ կիրառմանը դասավանդման գործընթացում:... 26.10.2026 Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստումները Ժամանակակից լաբորատորիաներ, գործնական ուսուցում և նոր մեթոդական մոտեցումներ․ Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստումները՝ նպատակ ունենալով ապահովել դպրոցներում ներդրվող լաբորատոր սարքավորումների արդյունավետ կիրառումը և նպաստել ուսուցման որակի բարձրացմանը։ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում շարունակվում է ԲՏՃՄ և ՏՀՏ ուղղություններով ժամանակակից ինժեներական լաբորատորիաների ներդրման գործընթացը։ Դպրոցներում ստեղծվող նոր հնարավորությունները լիարժեք... 23.10.2026 Երևանում շարունակվում են ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումները Գործնական հմտությունների զարգացում, հետազոտահեն ուսուցում և ժամանակակից կրթական մեթոդներ․ Երևանում շարունակվում է ԲՏՃՄ առարկաների դասավանդման արդիականացմանն ուղղված վերապատրաստումների հերթական փուլը: Հոկտեմբերի 19-ին Երևանում մեկնարկել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումների հերթական փուլը։ Դասընթացներն անցկացվում են Երևանի թիվ 122 հիմնական և Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված...