Հայտարարություններ

Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում սպորտի ուղղությամբ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

15.03.2017

Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության համագործակցությամբ իրականացնում է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում ընթացքի մեջ են Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացման աշխատանքները: ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով մրցակցային հիմունքներով դրամաշնորհներ են տրամադրվում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: Ներկայումս ընթացքում են ՆՄՀ իրականացման հավելյալ շրջափուլի դրամաշնորհային ծրագրերը: Այդ շրջանակներում Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի, ինչպես նաև Շիրակի պետական համալսարանի կողմից դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում սպորտի ուղղությամբ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության տրամադրման համար (գնման ենթակա ապրանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերի դիտարկում, տեխնիկական գնահատման համապատասխանության դիտարկում, մասնագիտական աջակցություն մշտադիտարկման ընթացքում) նախատեսվում է ներգրավել մեկ փորձագետի: Փորձագետի հիմնական պարտականությունները ներառում են հետևյալ աշխատանքները.
o Անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության տրամադրում վերոնշյալ բուհերի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի գնումների գործընթացի իրականացման ընթացքում, ներառյալ.
- Գնման ենթակա ապրանքների տեխնիկական հատկորոշիչների դիտարկում և ներկայացված տեխնիկական առաջարկների/հայտերի ու պահանջված տեխնիկական հատկորոշիչների համապատասխանելիության գնահատման դիտարկում;
- Վերոնշյալ բուհերի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում խորհրդատուների ընտրության նպատակով կազմված աշխատանքային նկարագրերի դիտարկում։
o Անհրաժեշտ փորձագիտական եզրակացության տրամադրում վերոնշյալ բուհերի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կնքված պայմանագրերի իրականացման ընթացքում, ներառյալ․
- Մշտադիտարկման այցերի իրականացում դրամաշնորհառու բուհեր;
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացման վերաբերյալ ընդհանուր մասնագիտական եզրակացության տրամադրում:
Վերոնշյալ բուհերի ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում սպորտի ուղղությամբ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի որակավորման նվազագույն պահանջներն են.
Խորհրդատուի որակավորումը - (առավելագույնը 30 միավոր)
• Բարձրագույն կրթություն սպորտի բնագավառում
• Անգլերեն լեզվի իմացություն
Ընդհանուր աշխատանքային փորձը - (առավելագույնը 30 միավոր)
• Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
• Միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձը ցանկալի է
Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում - (առավելագույնը 40 միավոր)
• ՀՀ բարձրագույն կրթության համակարգի լավ իմացություն
• ՀԲ ֆինանսական/գնումների ընթացակարգերի իմացությունը ցանկալի է
Անհատ խորհրդատուի աշխատանքը նախատեսվում է իրականացնել 2017թ. մարտից 2018թ. դեկտեմբեր ամիսների ընթացքում: Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» պայմանների համաձայն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ներքոնշյալ հասցեով, երկուշաբթիից մինչև ուրբաթ (բացառությամբ տոն օրերի), հետևյալ աշխատանքային ժամերին` 11:00 մինչև 13:00 և 14:00 մինչև 17:00:
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն դիմում և մանրամասն ինքնակենսագրություն (Curriculum Vitae): Դիմումի ձևը կցվում է:
Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացվի ներքոնշյալ հասցեով կամ Էլ-փոստով` մինչև 2017 թվականի մարտի 22-ի ժամը 18:00-ը ներառյալ:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Ս. Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան
Հեռ: (374-10) 57-56-90, (27, 29, 50)
E-mail: cfep@arminco.com
Կայքի հասցե: www.cfep.am
 

Նորություններ

22.07.2026 Մայրաքաղաքի դպրոցներում այսօր բնագիտական առարկաները աշակերտները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում Մայրաքաղաքի դպրոցներում այսօր բնագիտական առարկաները աշակերտները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Ըստ պետական բյուջեի մասին օրենքի հավելվածի՝ «Կրթության որակի ապահովում» ծրագրի «ՀՀ պետական դպրոցների ԲՏՃՄ լաբորատորիաներով ապահովում» միջոցառումների շրջանակներում: ԲՏՃՄ լաբորատորիաները դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական... 15.07.2026 ՀՀ Արարատի մարզում ընթանում է ուսումնական գործընթացում լաբորատոր սարքավորումների կիրառման արդյունավետությունը բարձացնելու նպատակով ուսուցիչների վերապատրաստումը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները շարունակում են համալրվել ԲՏՃՄ և ՏՀՏ ինժեներական ժամանակակից լաբորատորիաներով.ինչպես նաև ընթանում է ուսումնական գործընթացում լաբորատոր սարքավորումների կիրառման արդյունավետությունը բարձացնելու նպատակով ուսուցիչների վերապատրաստումը:Նշենք, որ հունիս հուլիս ամիսներին վերապատրաստումներ են իրականացվել ՀՀ Արարատի մարզի Արտաշատի թիվ 2 ավագ դպրոցում, Բաղրամյանի միջնակարգ դպրոցում, Մասիսի ավագ դպրոցում և Ավշարի միջնակարգ դպրոցում: Նշենք , որ ծրագրի... 10.07.2026 «Կրթության որակի ապահովում» ծրագրի շրջանակում վերապատրաստվում են «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների ուսուցիչներ Կրթության որակի բարձրացման կարևորագույն միջոցներից մեկը ուսուցիչների մասնագիտական զարգացումն է, որը խթանում է ուսուցման գործընթացի արդյունավետությունը։ Ըստ պետական բյուջեի մասին օրենքի հավելվածի՝ ըստ ծրագրերի և միջոցառումների «Կրթության որակի ապահովում» ծրագիրը ներառում է ուսուցիչների վերապատրաստմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ապահովել հանրակրթական հաստատություններում աշխատող մանկավարժների մասնագիտական աճը։ Վերապատրաստման ծրագրերից մեկը ուղղված է «ՀՀ...