Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբանի թափուր պաշտոնի մրցույթ

01.02.2017

Պաշտոնի անվանում`

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբանի

Պաշտոնավարման ժամկետ Երկարաժամկետ

Աշխատանքի նկարագրություն`
1. Տրամադրել խորհրդատվություն ԾԻԳ-ի տնօրենին և աշխատակիցներին իրավական հարցերում,
2. Իրազեկ լինել և հետևել ՀՀ օրենքների փոփոխություններին,
3. Օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում գնահատել և խորհուրդ տալ, թե ինչպիսին կլինի դրանց ազդեցությունը ԾԻԳ-ի գործունեության վրա,
4. Վերլուծել ՀՀ օրենսդրական ակտերը և պատրաստել հաշվետվություններ իրավական փաստաթղթերի համապատասխան,
5. Պատրաստել անհրաժեշտ օրենսդրական փաստաթղթեր (կանոնադրությունների նախագծեր, կարգեր, հրամաններ, հաշվետվություններ, նամակներ, նախագծել օրենքներում և կառավարության որոշումներում փոփոխություններ,
6. Պատրաստել բոլոր պայմանագրերը (ներառյալ աշխատանքային պայմանագրերը)` կապված ԿԾԿ ԾԻԳ-ի գործունեության հետ և ապահովել դրանց համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը,
7. Շարունակական ուսումնասիրել տեղական և միջազգային օրենսդրության մեջ տեղի ունեցող փոփոխությունները՝ կապված ծրագրի և ԿԾԿ ԾԻԳ-ի գործունեության հետ,
8. Ներկայացնել ԿԾԿ ԾԻԳ-ը բոլոր ատյանների դատարաններում,
9. Բանակցություններ վարել ԾԻԳ-ի անունից և ներկայացնել ԿԾԿ ԾԻԳ-ը,
10. Պատրաստել պայմանագրեր ծրագրի իրականացման նպատակով,
11. Տրամադրել խորհրդատվություն իրավական հարցերի շուրջ և մրցութային գործընթացի ընթացքում այլ կողմերի հետ ծագած վեճերի լուծման հետ կապված որոշումներ կայացնել,
12. Մասնակցել մրցութային փաստաթղթերի պատրաստման գործընթացին, մասնավորապես կազմել պայմանագրի ընդհանուր և հատուկ պայմանները,
13. Աջակցել ընտրության հաշվետվությունների, արձանագրությունների և այլ իրավական փաստաթղթերի պատրաստմանը` համաձայն ընտրության ընթացակարգերին, ՀՀ կառավարության 1356-Ն որոշման,
14. Պատրաստել արձանագրություններ և այլ փաստաթղթեր աշխատակազմի ընտրության ընթացակարգերի հետ կապված` համաձայն աշխատակազմի ընտրության հաստատված կարգի:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1. Իրավաբանի բարձրագույն կրթություն,
2. Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, որից 5-ը` համապատասխան ոլորտում,
3. Համաշխարհային բանկի իրավական փաստաթղթերի, միջազգային և Հայաստանի Հանրապետության օրենսդրության լավ իմացություն,
4. Դատական աշխատանքի փորձ,
5. Միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձը ցանկալի է,
6. Հայերենի և անգլերենի` գերազանց, ռուսերենի բավարար իմացություն,
7. Համակարգչային հմտություններ, մասնավորապես` MS Office, Ինտերնետով աշխատելու կարողություն,
8. Մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու ունակություն, մանրակրկիտ աշխատանքի հմտություններ։
9. Բանակցություններ վարելու ունակություն:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում` կցվում է,
2) ինքնակենսագրություն` հայերեն լեզվով,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները
4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատաս¬խան տեղեկանք.
5) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի.
6) անձնագրի պատճենը.
7) 2 բնութագիր (երաշխավորագիր).
8) աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:
Հարզազրույցի փուլ կհրավիրվեն միայն սույն հայտարարության և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման պահանջներին համա¬պա¬տասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները:

Մրցույթը կանցկացվի 2017թ. մարտի 20-ին, ժամը 11:00-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում:
Փաստաթղթերը ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի շենքում` ք. Երևան, Ս. Վրացյան 73, 2-րդ հարկ, ընդունարան` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 11.00-ից մինչև 13.00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 15.00-ից մինչև 17.00-ը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2017 թվականի փետրվարի 20-ը:
Դիմումի Ձևը տեղադրված է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կայքում /www.cfep.am/:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ ` 575690 հեռախոսահամարով:

 

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...