Հայտարարություններ

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը՝ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ, սկսել է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթածրագրի իրականացումը, որը նախատեսում է մրցութային հիմունքներով դրամաշնորհների հատկացում նախադպրոցական միկրոծրագրեր իրականացնող հաստատություններին

30.01.2017

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ Արարատի,Արագածոտնի,Սյունիքի մարզերի հանրակրթական և նախադպրոցական հաստատությունները, որոնք կներկայացնեն համապատասխան միկրոծրագրեր։

Դրամաշնորհները տրվում են մեկ տարի ժամկետով։

Ծրագրի նպատակն է` նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածության մեծացում։ Հաստատությունների կողմից ներկայացվող միկրոծրագրերը պետք է նպատակաուղղված լինեն`
 նախադպրոցական կրթության ծառայությունների որակի բարձրացմանը,
 նախադպրոցական կրթության համակարգի մատչելիության մեծացմանը,
 նախադպրոցական կրթության իրականացման նոր` քիչ ծախսատար ծառայությունների ներդրմանը,
 երեխային տարրական դպրոցին նախապատրաստմանը, նախադպրոցական տարիքի երեխայի կարողությունների և հմտությունների զարգացմանը նպաստելուն,
 հաստատության աշխատանքների կազմակերպման գործում տեղական ինքնակառավարման մարմինների և ծնողների մասնակցության բարձրացմանը և այլն։

Նախադպրոցական կրթության նորովի կազմակերպումը, ծրագրերում առաջադրված խնդիրների լուծումը պետք է իրականացվեն համայնքի և ծնողների լայն մասնակցությամբ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը` 2017թ. փետրվարի 15-ը։
Դիմումի ձևին կարելի է ծանոթանալ այստեղ։

 

Նորություններ

22.09.2026 Նոր կրթօջախ Շատջրեքում․ բացվել է համայնքի նորակառույց դպրոցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 820 մլն դրամ։ Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և... 17.09.2026 Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում,... 04.09.2026 Շրջայց Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ նորակառույց դպրոցում ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է Կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակում։ Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,...