Հայտարարություններ

ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն, «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում բնապահպանական մասնագետի ընտրության մրցույթ

12.08.2016

ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն, «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ` բնապահպանական մասնագետի ընտրելու համար: Խորհրդատվական ծառայությունը կիրականացվի 2016-2019 թվականների Ժամանակահատվածում: Պայմանագիրը կկնքվի տարեկան կտրվածքով` յուրաքանչյուր տարվա աշխատանքների պատշաճ կատարման պայմանով:
Խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ աշխատանքները.
• Ծանոթանալ բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակային փաստաթղթի (ԲԿՍՇՓ) հետ,
• Ուսումնասիրել վերանորոգման համար ընտրված դպրոցների բնապահպանական կառավարման պլանները,
• Մշակել մոնիթորինգի պլան` կախված շինարարության ժամանակացույցից և այցերի գրաֆիկից,
• Յուրաքանչյուր այցի ժամանակ լրացնել բնապահպանական մոնիթորինգի ստուգաթերթիկը` օգտվելով ԲԿՍՇՓ-ում տրված ձևաչափից, և ստեղծել լուսանկարներով փաստաթղթեր,
• Բնապահպանական կառավարման պլանների հետ անհամապատասխանության դեպքեր բացահայտելիս և/կամ որևէ տեղանքում շրջակա միջավայրի վնասելու դեպք հայտնաբերելիս` պետք է մշակել ուղղիչ գործողությունների պլան, հետևել գործողությունների իրականացմանը և, անհրաժեշտության դեպքում, ներկայացված վերանորոգման նախագծերում կատարել հնարավոր փոփոխություններ,
• Անհրաժեշտության դեպքում պատրաստել հաշվետվություններ:

Թեկնածուներին ներկայացվող նվազագույն որակավորման պահանջներն են.
• Խորհրդատուի որակավորումը.
- Բարձրագույն կրթություն բնագիտական առարկաների գծով,
- Հայերեն և անգլերեն լեզուներով գրելու ունակություններ:
• Ընդհանուր աշխատանքային փորձը.
- Նվազագույնը 5 տարվա համապատասխան մասնագիտական փորձ,
• Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում.
- Նախկին փորձ ենթակառուցվածքային զարգացման ծրագրերի բնապահպանական խնդիրների գնահատման ուղղությամբ (նախկինում ընդգրկվածությունը հանրային շենքերի ենթակառուցվածքների ծրագրերում կդիտվի որպես առավելություն),
 Հաղորդակցման կարողություններ:

Անհատ խորհրդատուն կգնահատվի հետևյալ կերպ.
- Խորհրդատուի որակավորումը – 30 միավոր,
- Ընդհանուր աշխատանքային փորձը - 30 միավոր,
- Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում – 40 միավոր:

Դիմող թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• Նամակ-դիմում(կցվում է), որտեղ պետք է նշել մրցույթին մասնակցելու իրենց ցանկության մասին,
• Ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Հետաքրքրված անհատ խորհրդատուներին խնդրում ենք հատուկ ուշադրություն դարձնել «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառություններով և Միջազգային Զարգացման Ընկերակցության վարկերով խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» (2011 թ. հունվար) պարբերություն 1.9-ին, որտեղ շարադրված է Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
Անհատ խորհրդատուի ընտրությունը կիրականացվի համաձայն ՀԲ-ի խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցում սահմանված «Անհատ խորհրդատուների ընտրություն» մեթոդի:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, (էլ. փոստ. cfep@arminco.com) մինչև օգոստոսի 26, 2016թ., ժամը 17:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ (010)57-56-90 հեռախոսահամարով:
 

Նորություններ

29.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում բուհերում ստեղծվել են թվով 5 նորարական գերազանցության կենտրոններ և լաբորատորիաներ Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ և վերջինիս հետ կնքված համաձայնագրերով իրականացնում է Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչն է Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը: ՆՄՀ-ի դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվում են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը, նրանց ընդհանուր կարողությունների հզորացմանը: Նշված դրամաշնորհների տրամադրումը միաժամանակ ուղղված է... 23.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շրջանակում ստեղծվել են ԲՏՃՄ առարկաների գծով թվով 2604 լաբորատորիաներ Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այսօր բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների... 15.06.2026 «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ստեղծվել են թվով 85 նախակրթարաններ ՀՀ մարզերում և մայրաքաղաքում: Միկրոծրագրերի իրականացման աշխատանքները համակարգվել են ‹‹Դպրոցի երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչով: Ենթաբաղադրիչի շրջանակում 2022թ.-ի հուլիսից մեկնարկել է ուսումնասիրությունների իրականացումը ՀՀ...