Նորություններ
Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցները այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոց
15.01.2026
Հունվարի 15-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոց: Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների մշտադիտարկումը։ Աշխատանքային խումբը այցի ընթացքում հանդիպել է շինարարների հետ և քննարկել հիմնանորոգման աշխատանքների հետ կապված հարցեր: Նշենք . որ վերոնշյալ դպրոցի հիմնանորոգումն ամփոփման փուլում է: Դպրոցը ծրագրի շրջանակում հիմնանորոգվելու է մինչև 2026 թվականի մայիս: Այցելությունների ընթացքում ՀԲ և ԾԻԳ-ի ներկայացուցիչները ուսումնասիրել են շինարարական աշխատանքների որակը։ Նրանք նաև շրջել են շինհրապարակով, քննարկել շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները նշել են, որ շենքերի ամրացման աշխատանքներն ավարտված են։ Ընթանում են ներքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքները:Այցի ընթացքում քննարկվել են նաև հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:







