Նորություններ

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

30.12.2025

Սիրելի գործընկերներ,
Կրթական ծրագրերի կենտրոնը ջերմորեն շնորհավորում է Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Անցնող տարին կրթական համակարգի զարգացման տեսանկյունից նշանակալի էր՝ մեր ջանքերի շնորհիվ բուհերում ստեղծվեցին ժամանակակից լաբորատորիաներ և գերազանցության կենտրոններ, մարզերում և մայրաքաղաքում հիմնվեցին նախակրթարաններ, դպրոցներում ներդրվեցին նորարարական լաբորատոր միջավայրեր, իսկ ավագ դպրոցների հիմնանորոգման ծրագրերը նպաստեցին կրթական ենթակառուցվածքների էական բարելավմանը:
Մեր իրականացրած ծրագրերը նպաստում են որակյալ, մրցունակ և ժամանակակից կրթական միջավայրի ձևավորմանը՝ ամրապնդելով գիտելիքի, նորարարության և հավասար հնարավորությունների մշակույթը ողջ երկրում:
Թող գալիք տարին լինի նոր գաղափարների իրականացման, կայուն զարգացման և արդյունավետ համագործակցության տարի։ Մաղթում ենք Ձեզ առողջություն, ստեղծագործ եռանդ, շարունակական հաջողություններ և վստահ քայլեր՝ կրթության ապագան կառուցելու կարևոր առաքելության մեջ:
 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...