Նորություններ

Մշտադիտարկում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

27.01.2025

Հունվարի 22-ին, Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ծրագրերի մոնիտորինգային այցերի համատեքստում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ): Այցի նպատակը ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն էր: Բուհում աշխատանքային խմբին ընդունեցին ՀԱԱՀ ռեկտորի ժ/պ Հ. Զաքոյանը: Մոնիտորինգային աշխատանքնային խումբը ՀԱԱՀ ռեկտորի և բուհի ներկայացուցիչների հետ քննարկեց դրամաշնորհային ծրագրի իրականցման ընթացքը, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրի հետագա սահուն ընթացքի ապահովման և ծրագիրը նախատեսված ժամանակահատվածում ավարտելուն առնչվող հարցեր: Հ. Զաքոյանը հավաստիացրեց, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծվող Կենտրոնը կնպաստի Ագրարային ճարտարագիտության ոլորտի կրթության արդիականացմանը ու հնարավորություն կտա բուհին այսօրվա աշխատաշուկայի համար մրցունակ կադրեր պատրաստել››:
ՀԱԱՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար, ՀԱԱՀ Որակի գնահատման և ապահովման կենտրոնի որակի կառավարման բաժնի վարիչ Արա Ամիրյանը և Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցչի և «Կրթական ծրագրերի կենտրոնի» ԾԻԳ-ի մշտադիտարկման թիմի հետ շրջեցին կենտրոնի ճարտարագիտական լաբորատորիաներում, աշխատասենյակներում ու լսարաններում: Արձանագրվեց, որ նորաստեղծ կենտրոնին հատկացված տարածքի վերանորոգման, վերակառուցման աշխատանքներն ավարտվել էին, մատակարարվել էր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռքբերված գույքը, համակարգչային սարքավորումները: Դրանք համապատասխան տարածքում էին տեղակայված: Մեկնարկել է կենտրոնի համար լաբորատոր սարքավորումների/ռոբոտների ձեռքբերման գործընթացը: Դրամաշնորհային ծրագրի համակարգող Արման Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ մեկնարկել են մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքները: Նա շեշտեց, որ ծրագրի արդյունքում Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում կներդրվի «Ռոբոտաշինություն եւ մեխատրոնիկա» մասնագիտական կրթական ծրագիրը:

 

Նորություններ

24.03.2025 Աշխատանքային այց ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցում ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի շրջանակում ընթանում են թվով 3 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները և մեկ դպրոցի վերակառուցումը: Մարտի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջայց են իրականացրել ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցում, որը հմնանորոգվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ... 19.03.2025 Աշխատանքային այցեր ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում 2025 թվականի ընթացքում ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունները կվերազինվեն բնագիտական և ինժեներական լաբորատորիաներով: Այդ համատեքստում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչը վերոնշյալ մարզերում մեկնարկել է բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ հիմնելու նախնական պայմանների ուսումնասիրության, ինչպես նաև դպրոցների... 18.03.2025 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով:Մարտի 18-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Արարատի մարզի Բերդիկ համայնքի հիմնական դպրոցի հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով դպրոցի ներկայացուցիչներին ՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի...