Նորություններ

«Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայի» ստեղծման ընթացքը՝ ներկայացվեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

03.10.2024

Հոկտեմբերի 1-3-ը հագեցած էր կրթության շուրջ քննարկումներով և հանդիպումներով՝ Հայաստանում էր Համաշխարհային բանկի թիմի համաղեկավար, Շիզուկա Կոնիմոտոյի գլխավորած պատվիրակությունը: Հայաստան այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները հոկտեմբերի 2-ին այցելել են Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ ստեղծված Երևանի պետական բժշկական համալսարանի ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, եղել նոր ստեղծվող «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայի» տարածքում:
Հիշեցնենք, որ կենտրոնում իրականացվում է մարդու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելման և ուղեղի առողջ կենսագործունեության ապահովման հետազոտություններ: ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի ուղեկցությամբ ՀԲ ներկայացուցիչները շրջեցին «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ՆՄՀ շրջափուլով ստեղծվող «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիայի» համար նախատեսված տարածքում, եղան ՔՈԲՐԵՅՆ կենտրոնում, ծանոթացան իրակացվող նորարարական հետազոտություններին: Պրոֆեսոր Կ. Ենկոյանը ընգծեց, որ արդեն ունեն շոշափելի ձեռքբերումներ և գիտական արդյունքներ, իսկ «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան» հնարավորություն կտա աշխարհի համար ընկալելի և ճանաչելի ձևաչափով իրականացնել գիտական աշխատանքներ և ներդնել նոր գիտակրթական ծրագրեր, լինել մրցունակ՝ եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների հետ, մասնավորապես որոշելով և ամրապնդելով Հայաստանի տեղը աշխարհի գիտական քարտեզի վրա:

Հայաստանում ուղեղի հետազոտությունները նոր փուլ են թևակոխում- հավելեց պրոռեկտորը խոսելով ստեղծվող լաբորատորիայի հնարավորությունների մասին: Նրա խոսքով գիտակրթական կենտրոնի հենքի վրա, նոր գերհզոր ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա է ստեղծվում: Ժամանակակից մանրադիտարկմամբ, բջջային հաշվարկի, վիրտուալ իրականության առանձնահատկությունները վերափոխելով հնարավոր կլինի համակողմանի պատկերավորել ուղեղի բջջային ճարտարագիտությունը,- հավելեց Կ. Ենկոյանը :
Շրջայցի ընթացքում հյուրերին ներկայացնելով իրականացվող աշխատանքները պրոֆեսորը նշեց , որ նոր սարքավորումները թույլ են տալիս խոսել միջազգային PhD ծրագրի մասին նեյրոգիտության ոլորտում: Ոււղեղի վիզուալիզացիայի լաբորատորիան թույլ կտա համահունչ քայլեր անել աշխարհի ձեռքբերումներին,- նշեց Կ. Ենկոյանը:
ՀԲ ներկայացուցիչները նշեցին, որ տպավորված են դրամաշնորհային ծրագրերի արդյունքներով, շնորհակալություն հայտնեցին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և ԵՊԲՀ ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար: Մեկ անգամ ևս շեշտադրվեց ՆՄՀ-ի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհների կարևորությունը:
 

Նորություններ

22.11.2024 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Նոյեմբերի վերջին տասնօրյակում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ աշխատակիցները այցեր են իրականացրել հիմնանորովող ավագ դպրոցներ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ–շինարար Մ. Սարիբեկյանը նոյեմբերի... 21.11.2024 Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանների հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով:Նոյեմբերի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային  պայմանագրերի կնքում Արագածոտնի և Արմավիրի մարզերի ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:Նախակրթարանների հիմնման նպատակով դրամաշնորհային պայմանագրեր կնքվեցին Արագածոտնի մարզի... 19.11.2024 Ընթանում են ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները Նոյեմբերի վերջին տասնօրյակում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ աշխատակիցները այցեր են իրականացրել հիմնանորովող ավագ դպրոցներ: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ. Բաղդասարյանը և ինժեներ–շինարար Մ. Սարիբեկյանը նոյեմբերի...