Նորություններ

ՆՄՀ ծրագիրը խթանում է կանանց ներգրավվածությունը ԲՏՃՄ (STEM) ոլորտում

18.06.2024

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ, «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում իրականացվող «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի համակարգող Աստղիկ Կուզանյանն մասնակցել է Ստրասբուրգում անցկացվող «SPIE Photonics Europe» խորագրով միջազգային կոնֆերանսի շրջանակում տեղի ունեցած «Women in Optics» հանդիպմանը։ Կարևորելով STEM ոլորտում կանանց ներգրավվածության ավելացման անհրաժեշտությունը՝ ծրագրի համակարգողը փաստեց. ‹‹ՆՄՀ Դրամաշնորհային ծրագրի նպատակների և արդյունքների մասին իրազեկման միջոցառումները շարունակական բնույթ են կրում, այդ միջոցառումներն ուղղված են ԲՏՃՄ ոլորտի մասնագիտություների գրավչության բարձրացմանը՝ ապագա ուսանողների, այդ թվում իգական սեռի ապագա ուսանողների թվի ավելացմանը, ինչպես նաև հետազոտական, գիտական աշխատանքներում իգական սեռի ներկայացուցիչների ներգրավմանը: Մասնակցությունն այս միջոցառմանը ևս ծրագրի նպատակների համատեքստում է››:
Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 250 ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Լիբանանից, Քուվեյթից և այլն:
SPIE Women in Optics ծրագիրը խթանում, աջակցում և ներգրավում է կանանց օպտիկայի և ֆոտոնիկայի ոլորտներում, խրախուսում երիտասարդ կանանց ընտրել օպտիկայի ոլորտը որպես կարիերա:
‹‹2005 թվականից SPIE-ն իրականացնում է ամենամյա «Կանայք օպտիկայի ոլորտում» միջոցառումը, որտեղ ներգրավված են կանանց, ովքեր իրենց աշխատանքով և գիտության, օպտիկայի և ճարտարագիտության ոլորտներում ներդրում են կատարում: Կին գիտնականներին խթանելու հետ մեկտեղ, այն ծառայում է աղջիկներին, կանանց ծանոթացնելու ԲՏՃՄ (STEM) ոլորտում կարիերայի հնարավորություններին››,-նշեց ծրագրի համակարգողն ու հավելեց , որ միջոցառման ընթացքում քննարկվել են ԲՏՃՄ (STEM), մասնավորապես օպտիկայի ոլորտում կանանց ներգրավվածության ավելացմանն ուղղված քայլերը, տարբեր երկրներում իրականացվող ծրագրերը, մարտահրավերներն ու խնդիրները:


 

Նորություններ

01.04.2025 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Մարտի 31-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ խորհրդատուներ Սոնյա Մսրյանը, Լուսինե Գրիգորյանը և ՀԲ երևանյան գրասենյակի ճարտարապետ–խորհրդատու Ալեքսանդր Թովմասյանը: Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային... 25.03.2025 Ժաննա Անդրեասյանը Գյումրիում հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով: Ծրագրի շրջանակում կվերապատրաստվեն... 24.03.2025 Աշխատանքային այց ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցում ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը›› ենթաբաղադրիչի շրջանակում ընթանում են թվով 3 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները և մեկ դպրոցի վերակառուցումը: Մարտի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջայց են իրականացրել ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցում, որը հմնանորոգվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ...