Նորություններ

ԵՊՀ-ն՝ « ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024» ցուցահանդեսին ներկայացրեց ՆՄՀ դրամաշնորհով ստեղծվող Օպտիկական միկրոհամակարգերի կենտրոնը

19.05.2024

Մայիսի 16-ին ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024» ցուցահանդեսը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին: Ցուցահանդեսը մեկ հարկի տակ համախմբեց դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումների ներկայացուցիչներին և գործատուներին։ «ԲանՈՒԳործ»-ի շրջանակում դիմորդները հնարավորություն ստացան ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունն ու ընձեռած աշխատանքային հնարավորությունները։ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ստեղծվող Օպտիկական միկրոհամակարգերի կենտրոնը ևս իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին նվիրված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին։ էքսպոյի ցուցադրությունների ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ստեղծվող կենտրոնի հնարավորությունները և բացվող «Օպտիկա և ֆոտոնիկա» նոր մագիստրոսական ծրագրի առավելությունները, ինչպես նաև՝ այնպիսի սարքավորումներ, որոնք տարբեր գիտափորձերի մասին բազային պատկերացումներ տվեցին այցելուներին:
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Մուշեղ Ռաֆայելյանը, շեշտելով այսօրինակ միջոցառումների կարևորությունը, ասաց, որ կրթական տոնավաճառի նպատակը կրթական ստորաբաժանումների տաղավարների միջոցով դիմորդներին ծանոթացնելն է ԵՊՀ կրթական ծրագրերին և հեռանկարներին: «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ը լավ հարթակ է ներկայացնելու ստեղծվող կենտրոնի հնարավորությունները և ուսանողներին ու շրջանավարտներին ծանոթացնելու այս նոր կրթական ծրագրին : «Մենք շարունակաբար բարեփոխում ենք կրթական ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին››, հավելեց Մ. Ռաֆայելյանը:

 

Նորություններ

18.06.2024 ՆՄՀ ծրագիրը խթանում է կանանց ներգրավվածությունը ԲՏՃՄ (STEM) ոլորտում Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ, «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում իրականացվող «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի համակարգող Աստղիկ Կուզանյանն մասնակցել է Ստրասբուրգում անցկացվող «SPIE Photonics Europe» խորագրով միջազգային կոնֆերանսի շրջանակում տեղի ունեցած... 12.06.2024 Երևանի թվով 9 հիմնական դպրոցներում կհիմնվեն նոր նախակրթարաններ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով:Հունիսի 10-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ հանդիպում Երևանի հիմնական դպրոցների տնօրենների հետ, որի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում նախակրթարանների հիմնման նպատակով դրամաշնորհային... 10.06.2024 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ ամփոփել է մայրաքաղաքային և մարզային այցերը Հունիսի 4-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը ամփոփիչ հանդիպում է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին Առաջադրանքի թիմի համաղեկավար Շիզուկա Կոնիմոտոն, ՀԲ խորհրդատու Աննա Մալխասյանը, ՀԲ Հայաստանի գրասենյակի սոցիալական ծրագրերի ավագ պատասխանատու՝ Սոնյա Մսրյանը: Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում»...