Նորություններ

Մշտադիտարկում ՀՀ Լոռու մարզում

16.09.2021

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում շարունակվում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկումները: Մշտադիտարկումների համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Արմինե Խաչատրյանը մշտադիտարկում է իրականացրել ՀՀ Լոռու մարզի  հիմնական դպրոցներում:Նշենք որ համաճարակային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված դիտարկումն իրականացվել է հեռավար եղանակով՝ հաստատությունների կողմից տրամադրվող տեսանյութերի  և լուսանկարների հիման վրա: Մասնավորապես հեռավար դիտարկումը ներառել է ՀՀ Լոռու մարզի Սպիտակի Շառլ Ազնավուրի անվան թիվ 3 հիմնական դպրոցի, Ստեփանավանի թիվ 1 և Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցների հենքի վրա ստեղծված նախակրթարանները: Համաձայն տրամադրած տեղեկատվության բոլոր վերոնշյալ 3 նախակրթարանները լիցենզավորված են և բնականոն գործում են: Դասապրոցեսում ներգրավված են վերապատրաստված դաստիարակներ: Բոլոր նախակրթարաններում խստորեն պահպանվում են ՀՀ առողջապահության նախարարի 2020թ.-ի օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով նախատեսված պահանջները: Մշտադիտարկման շրջանակներում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին: Հավելենք, որ նախակրթարանները, դրամաշնորհային ծրագրերի իրականացման շրջանակում կահավորվել են ժամանակակից գույքով ու սարքավորումներով, ինչպես նաև ապահովվել են ուսումնական և ուսուցողական նյութերով ու խաղալիքներով: Մշտադիտարկված նախակրթարանները գործում են 5-օրյա աշխատանքային ռեժեմիով: Դաստիարակները նշում էեն որ դպրոցները ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու միջոցները ուսումնական պրոցեսը արդյունավետ կազմակերպելու համար, իսկ ընդգրկված երեխաներըն ակտիվորեն մասնակցում էին դասապրոցեսին:

 

Նորություններ

05.10.2021 ՀՀ ԿԳՄՍ նախարարը այց է իրականացրել հիմնանորոգված ՀՊՄՀ հենակետային վարժարանում Ուսուցչի տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) հիմնանորոգված հենակետային վարժարան՝ ծանոթանալու դպրոցի նոր պայմաններին և տոնի կապակցությամբ շնորհավորելու մանկավարժական համայնքին: Շրջայցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Գրիշա Հովհաննիսյանը, ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը, պաշտոնատար այլ... 28.09.2021 Մայաքաղաքի և մարզային հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 4500 ներկայացուցիչներ վերապատրաստվել են Կրթության բարելավում ծրագրի շրջանակներում Սեպտեմբերին մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում ամփոփվեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները, որոնք իրականացվել են կանադական հեղինակավոր Ագենս Յունիվերսարի Դե Լա Ֆրանկոֆոն կազմակերպության կողմից վերապատրաստված և միջազգային հավաստագիր ստացած տեղական դասախոսների կողմից՝ նույն կազմակերպության կողմից մշակված մոդուլներով: Հասցեական վերապատրաստումներն ընթացել են մի քանի փուլերով՝ ընդգրկելով հանրապետության բոլոր մարզերը և... 28.09.2021 Ամփոփվել են հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար նախատեսված տեղեկատվական սեմինարները ‹‹Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում սեպտեմբերին ամփոփվել են հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար նախատեսված տեղեկատվական սեմինարները, որոնց նպատակն էր իրազեկել ուսուցիչներին այն նոր փոփոխությունների մասին, որոնք տեղ են գտել վերանայված հանրակրթության պետական չափորոշչում և առարկայական չափորոշիչներում և ծրագրերում` վեց ուսումնական ոլորտների մասով. «Հայոց լեզու, գրականություն», «Օտար լեզուներ», «Հասարակություն,...