Նորություններ

Համաշխարհային բանկի պատվիրակության այցը ԵՊՀ

31.10.2019

Հոկտեմբերի 31-ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ: ՀԲ պատվիրակության կազմում էին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթության գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսը ,ՀԲ ավագ տնտեսագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Կատյա Հերերա Սոսան, կրթության մասնագետ, Առաջադրանքի թիմի համաղեկավար Հաննա Ալասուտարին, բարձրագույն կրթության մասնագետ Կուն Գևնը, կրթության հարցերով խորհրդատու Անուշ Շահվերդյանը: Հյուրերին դիմավորեց Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը: Հանդիպման ընթացքում Կարեն Թռչունյանն անդրադարձավ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի ստեղծմանը և նրա հիմնական գործառույթներին: 

Հյուրերը շրջեցին լաբորատորիայում, ծանոթացան կենտրոնի աշխատանքներին, մասնակցեցին բարձր դասարանների դպրոցականների համար կազմակերպված լաբորատոր աշխատանքներին, քննարկեցին մանրէաբանական կրթության հեռանկարներն ու հնարավորությունները, ծանոթացան կենտրոնում առկա անգլալեզու գրականությանը:
Նշենք, որ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում բացված Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների եւ կենսավառելիքի նորարարական կենտրոնի գաղափարը կյանքի է կոչվել ՀՀ ԿԳՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում` Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհով` Հայաստանի կառավարության եւ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Շրջայցի ընթացքում Կ. Թռչունյանը հյուրերին ներկայացրեց դրամաշնորհային ծրագրի արդյունքում ձեռք բերված ժամանակակից սարքավորումների միջոցով արդեն իսկ իրականացվող գիտահետազոտական աշխատանքները: «Կենտրոնը մասնագետներին հնարավորություն է տալիս որակյալ գիտափորձեր անել և այն օղակն է, որը կապում է բիզնեսն ու գիտական ներուժը: Իսկ կենսագործընթացների կառավարման համակարգը, որը միակն է Արևելյան Եվրոպայում, արդեն  իսկ կիրառվում է սննդի արդյունաբերության, դեղագործության, ալկոհոլային խմիչքի արտադրության ոլորտում»,- նշեց կենտրոնի ղեկավարը:
Կենտրոնն ունի երեք ուղղվածություն` կրթական, գիտահետազոտական եւ նորարարական: Այստեղ ուսանողներն ու գիտնականները կարողանում են իրագործել իրենց ինովացիոն գաղափարները` օգտագործելով նյութատեխնիկական ողջ բազան:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...