Նորություններ

Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին

31.10.2019

Հոկտեմբերի 28-31-ը Երևան է ժամանել Համաշխարհային բանկի (ՀԲ) կրթության հարցերով թիմը՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող աշխատանքների միջնաժամկետ գնահատում իրականացնելու նպատակով: Այցի շրջանակներում հոկտեմբերի 31-ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Կատյա Մարինա Հերրերա Սոսան, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներ: Հանդիպման առանցքում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքների քննությունն էր և ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից 2019 թվականին իրականացված աշխատանքների մշտադիտարկումը: ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գ. Հովհաննիսյանը նշեց, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության արդյունքում իրականացվել և իրականացվում են կարևոր և արդյունավետ ծրագրեր` հանրակրթությունից մինչև բուհական համակարգ: Այսօր էլ «Կրթության բարելավում» ծրագիրը միտված է կրթության որակի հետագա բարելավմանը, միջազգային չափանիշներին համահունչ կրթական համակարգի ստեղծմանը: Կարևորելով համատեղ աշխատանքը` նա շնորհակալություն հայտնեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կրթության ոլորտին ցուցաբերված հետևողական աջակցության համար: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան աշխատանքային և կազմակերպչական տարբեր խնդիրների: ԿԾԿ ԾԻԳ-ի «Հանրակրթության որակի բարելավում» բաղադրիչի 4 ենթաբաղադրիչների և «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը» բաղադրիչի ղեկավարները ներկայացրեցին «Կրթության բարելավում» վարկային ծրագրի համատեքտում ԾԻԳ-ի գործունեության համապարփակ պատկերը՝ անդրադառնալով իրականացված և ընթացիկ աշխատանքներին: Հանդիպման սկզբում ներկաներն անդրադարձան միկրոծրագրերի իրականացման արդյունքում հիմնվող նախակրթարաններում երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերի: Ապա, կարևորելով ավագ դպրոցներում ֆիզիկական պայմանների ու կրթական ռեսուրսների առկայությունը՝ ՀԲ թիմի համաղեկավար Կատյա Մարինա Հերրերա Սոսան հետաքրքրվեց վարկային ծրագրով հիմնանորոգվող 7 ավագ դպրոցներում կատարվող աշխատանքներով: ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվեց նաև «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում ՀՀ դպրոցների ուսուցիչների և վարչական աշխատողների շրջանում ՏՀՏ շարունակական վերպատրաստումների հետ կապված որոշ հարցեր:
Կողմերի քննարկման տիրույթում էին նաև կրթության բովանդակութունը,: <<Աջակցություն կրթության որակի բարելավմանը կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով >>ենթաբաղադրիչի համակարգող Լ.Շավարշյանը ներկայացրեց, որ ընթացքում է հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով միջազգային անհատ խորհրդատուների ընտրությունը: Հանդիպման ավարտին ներկաները անդրադարձան նաև բարձրագույն կրթության ոլորտում «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը» բաղադրիչի շրջանակներում դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը: Բաղադրիչի ղեկավար Լիանա Մամյանը նշեց, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում մեկնարկած Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով 2019 թ. հուլիսի 30-ին վեց բուհերի՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ, «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամ, «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ, Հայ-ռուսական համալսարան, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ, հետ կնքվել են դրամաշնորհային պայմանագրեր: Նշված բուհերի կողմից, համաձայն իրենց դրամաշնորհային պայմանագրերի, մեկնարկվել և ընթացքի մեջ են նորարարական ծրագրերի իրականացումը:

ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները համոզված են, որ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ նման համատեղ քննարկումները նպաստում են ծրագրի հետագա արդյունավետ ընթացքին:

 

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...