Նորություններ

Երկու նոր նախակրթարան ՀՀ Շիրակի մարզում

26.08.2019

Սեպտեմբերի 1-ից ՀՀ Շիրակի մարզում 2 նոր նախակրթարաններ իրենց դռները կբացեն սիրելի սաների առաջ : ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 45 և Ախուրիկ համայնքի  միջնակարգ դպրոցներում ստեղծվել են նոր նախակրթարաններ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Վերոնշյալ դպրոցները 18 կրթօջախներից երկուսն են, որտեղ այս տարի իրականացվում են նախադպրոցական միկրոծրագրեր:
Հիշեցնենք, որ այս տարի նախադպրոցական միկրոծրագրերի մեկնարկը տրվել էր մայիսի 17-ին,երբ դրամաշնորհային պայմանագրեր կնքվեցին ՀՀ մի շարք .մարզերի ուսումնական հաստատությունների հետ: Նշենք, որ դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդել են վերանորոգման աշխատանքները. կատարվել են էլեկտրամոնտաժային և սանհանգույցների խողովակների մոնտաժման աշխատանքներ, դռների ու պատուհանների տեղադրում, իրականացվել է սալիկապատում, պատերի հարդարման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ: Ապա, ծրագրի իրականացման արդյունքում, նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: Միկրոծրագրերի մեկնարկից 4 ամիս անց այս նախակրթարաններն արդեն կահավորված են : Գեղեցիկ ու գունագեղ սենյակներ, հարմարավետ պահարաններ, խաղալիքներով լի անկյուններ՝ այս պայմաններում են անցկացնելու իրենց առօրյան նորաստեղծ նախակրթարանների սաները: Նշենք , որ բոլոր 18 նախակրթարաններն էլ կգործեն նոր ուսումնական տարվանից : Հավելենք, որ ՀՀ մարզերից ծրագրի մասնակցության հայտ ներկայացրած խոցելի համայնքների 6 հաստատություններում միկրոծրագրերն իրականացվում են առանց համայնքային պարտադիր ներդրման, ամբողջապես դրամաշնորհային միջոցներով:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...