Նորություններ

Մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները

18.09.2018

Սեպտեմբերի 17-ից «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացների առաջին փուլը: Հիշեցնենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 4000 ներկայացուցիչների վերապատրաստումներ` առարկաների դասավանդման և ուսումնական հաստատությունների վարչարարության ընթացքում ՏՀՏ-ի կիրառումը խթանելու նպատակով: Առաջին փուլով մեկնարկած հնգօրյա վերապատրաստումներն իրականացվում են վարկային ծրագրի շրջանակներում 2017 թվականին կանադական հեղինակավոր Ագենս Յունիվերսարի Դե Լա Ֆրանկոֆոն կազմակերպության կողմից վերապատրաստված և միջազգային հավաստագիր ստացած 30 տեղական դասախոսների կողմից, որոնցից տասնհինգը Երևանից են, տասնհինգը՝ մարզերից, նույն կազմակերպության կողմից մշակված յոթ մոդուլներով: Նշենք, որ հասցեական վերապատրաստումները մեկնարկել են Երևանից՝ շուրջ 200 պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների մեկական ներկայացուցիչների վերապատրաստմամբ: «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի ղեկավար Հարություն Ղարիբջանյանը կարևորելով ՏՀՏ գործիքների կիրառման անհրաժեշտությունը ուսումնական հաստատություններում նշեց, որ ՏՀՏ գործիքների կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող վերապատրաստումները երաշխավորում են նոր մեթոդների կիրառումը հայաստանյան կրթական համակարգում, ինչն էլ անպայման կբարելավի ուսուցման որակը:
Հասցեական վերապատրաստումների առաջին փուլը ընթանում է մայրաքաղաքի թիվ 118 և թիվ 198 ավագ դպրոցներում ու Կրթության ազգային ինստիտուտի երևանյան գրասենյակում: Հատկանշական է նաև մայրաքաղաքում և մարզերում վերապատրաստումների կազմակերպման վայրի ընտրությունը: Հարություն Ղարիբջանյանի հավաստմամբ՝ այս դպրոցների ընտրությունը պայմանավորված է դրանց տեխնիկական հագեցվածությամբ:
<<Վերոնշյալ դպրոցներին, վարկային նախորդ ծրագրի շրջանակներում, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից տրամադրվել են անհրաժեշտ համակարգչային շարժական դասարաններ (mobile computer class), որոնք ներառում են 22 դյուրակիր համակարգիչ՝ լոկալ ցանց ստեղծելու հնարավորությամբ և ինտերակտիվ գրատախտակ: Կրթության ազգային ինստիտուտի երևանյան գրասենյակը, նույնպես ունի անհրաժեշտ տեխնիկական հագեցվածություն>>,- հավելեց Հ. Ղարիբջանյանը : Նշենք, որ մինչև տարեվերջ վերապատրաստումների հաջորդ փուլերը կկազմակերպվեն մարզերում՝ վերապատրաստելով մարզային հանրակրթական ուսումնական հաստատությունների ավելի քան 300 ներկայացուցիչների:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...