Նորություններ

ՀՀ ԿԳ նախարարի այցը Պոլիտեխնիկական ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարաններ

10.09.2018

Սեպտեմբերի 10-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Պոլիտեխնիկական ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարաններ: ՀՀ ԿԳՆ նախարարը շրջել է բուհերի լաբորատորիաներում և արվեստանոցներում, ծանոթացել ուսումնական գործընթացին, կրթական տարբեր հարցերի շուրջ զրուցել դասախոսների և ուսանողների հետ: Նախարարը շրջայացի ընթացքում ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ ծանոթացել է նաև Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում ստեղծված <<Տեխնոլոգիական ինովացիոն հարթակին>>: <<Տեխնոլոգիական ինովացիոն հարթակը>> հագեցած է մի շարք լաբորատորիաներով և եզակի սարքավորումներով: ՀՀ ԿԳ նախարարը շրջել է փորձագիտական կենտրոնում, ինովացիոն ծառայության տարածքում, նորաբաց լաբորատորիաներում դիտել ներկայացված սարքերը, ծանոթացել կատարված աշխատանքներին և հետաքրքրվել՝ ուսումնական և հետազոտական գործընթացում դրանց կիրառության մասին: Նորաբաց <<Հեռահաղորդակցական և տեղեկատվական տեխնոլոգիաների>> լաբորատորիայում ՀԱՊՀ դրամաշնորհային ծրագրի համակարգող Արմինե Ավետիսյանը ՀՀ ԿԳ նախարարին ներկայացրել է բուհի գործունեության արդյունքների ապրանքայնացման և առևտրայնացման նպատակով ստեղծված ինովացիոն ծառայությունն ու ինովացիոն պորտալը, որը մեկ միասնական տեղեկատվական միջավայրում է միավորում համալսարանի ուսումնահետազոտական բազաները և լաբորատորիաները: Պոլիտեխնիկում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի վերջին կանգառը Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիան էր: Ավելի քան 30 մասնագիտացված, ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներից կազմված այս փորձարարական կենտրոնում ՀՀ ԿԳ նախարարը հույս է հայտնել, որ բուհում առկա այս ռեսուրսներն ու ենթակառուցվածքները հասանելի կլինեն ոչ միայն բուհի ներկայացուցիչներին, այլև բոլոր հետաքրքրված կողմերի համար, ինչպիսիք են գիտահետազոտական ինստիտուտները, այլ համալսարաններն ու մասնավոր հատվածը:
Այնուհետև ՀՀ ԿԳ նախարարը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի և բուհի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է ՃՇՀԱՀ ավելի քան մեկ տասնյակ լաբորատորիաներում: Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է ՆՄՀ շրջանակներում Ճարտարապետական և շինարարական մասնագիտությունների ուսումնագիտափորձարարական լաբորատորիայի աշխատանքներին: Նշենք, որ այն ստեղծվել է <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում, որի համատեքստում համալսարանը <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի աջակցությամբ հիմնել է լաբորատոր բազա: ՀՀ ԿԳ նախարարը շրջայցը սկսել է <<Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնագիտահետազոտական լաբորատորիայից>>, որտեղ Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Ա. Արզումանյանը ներկայացրել է դրամաշնորհային ծրագրի արդյունքում ձեռք բերված ժամանակակից սարքավորումների միջոցով արդեն իսկ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների մանրամասները:
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է ՃՇՀԱՀ դիզայնի ստուդիայի, քիմիայի և կապակցվող նյութերի, շինկոնստրուկցիաների լաբորատորիաների հետազոտական գործունեությանը: Նախարարը շրջել է նաև «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներոում բացված <<Գրունտների մեխանիկայի լաբորատորիայում>>, որտեղ ուսանողներին ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններին ծանոթացնելու համար լավագույն հնարավորություններ են ստեղծված: Ա. Հարությունյանը շրջել է նաև ամբողջովին վերանորոգված, նոր կահույքով և համակարգիչներով համալրված ճարտարապետական արվեստանոցներում:
Ամփոփելով շրջայցի արդյունքները` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ առկա ինժեներական ներուժը բավարար է նոր մրցունակ ծրագրերի իրագործման համար: Լաբորատորիաներում ակտիվորեն իրականացվում են նաև աշխատանքներ, որոնց արդյունքում ակնկալվում է ստանալ հետագա առևտրայնացման ներուժ ունեցող կարևոր գիտական նորույթներ:

 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...