Նորություններ

ՀՀ ԿԳ նախարարի այցը ՀՀ Տավուշի մարզ

29.08.2018

Օգոստոսի 28-ին տեղի է ունեցել հիմնանորոգված Նոյեմբերյանի թիվ 1ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում: Ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը ներկա էին օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Տավուշի մարզում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ԾԻԳ-ի ներկայացուցիչներ, կրթական ոլորտը ներկայացնող մեծ թվով հյուրեր, ուսուցիչներ, աշակերտներ: ՀՀ Տավուշի մարզի կրթօջախներում միջոցառման մասնակիցներին դիմավորեցին տոնական բարձր տրամադրությամբ, երգ ու պարով: ՀՀ ԿԳ նախարարը ողջունեց ներկաներին և շնորհավորեց աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին հարմարավետ և ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոց ունենալու կապակցությամբ: ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանը իր խոսքում գոհունակություն հայտնեց <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ին` հիմնանորոգման աշխատանքները որակով ու ժամկետում իրականացնելու համար:
Նշենք, որ Նոյեմբերյանի թիվ 1 ավագ դպրոցը <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող 5 ավագ դպրոցներից մեկն է: <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է դպրոցի մեկ մասնաշենքը, իրականացվել են բոլոր 7 մասնաշենքերի սեյսմակայունությանն ուղղված ամրացման, ինչպես նաև տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներ: Իրականացվել են նաև ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքներ: Բարեկարգվել են դպրոցի հարակից տարածքները: Կառուցվել են խաղահրապարակներ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ:
Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից հատուկ ուշադրություն է դարձվել ավագ դպրոցների կարիքներին. տեխնիկական, բնագիտական և հումանիտար հոսքերի ուսուցման կազմակերպման համար: Բացի այդ պահպանվել են ներառական կրթության կազմակերպման պահանջները, այսինքն` վերակռուցված դպրոցների շենքերն ունեն հարմարեցված միջավայր: Հավելենք, որ համայնքի բնակիչները նույնպես կարևորում են դպրոցի հիմնանորոգումը և ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում:


 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...