Նորություններ

ՀՀ ԿԳ նախարարի այցը ՀՀ Արմավիրի մարզ

22.08.2018

2018-2019 ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել են ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները:Օգոստոսի 21-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսյան խորհրդակցությունների համատեքստում այց է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի թիվ 2 ավագ դպրոց և Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոց: Հանդիպմանը ներկա էին <<Կրթական ծրագրի կենտրոն>> ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներ: ԾԻԳ-ի տնօրենի ուղեկցությամբ շրջելով վերոնշյալ հիմնանորոգվող ավագ դպրոցում ՀՀ ԿԳ նախարարը ծանոթացավ իրականացված աշխատանքներին, ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկեց դրանց հետ առնչվող մի շարք հարցեր: Նշենք, որ Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցը ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող հիմնանորոգման ծրագրում ընդգրկված 5 ավագ դպրոցներից մեկն է: Հավելենք, որ 5 դպրոցների ընտրությունը իրականացվել է համաձայն ԿԳ նախարարության կողմից մշակված չափանիշների: Ներկաները ԿԳ նախարարին ներկայացրեցին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացված վերոնշյալ դպրոցի շենքի հիմնանորոգման և շինարարական աշխատանքների ողջ ընթացքը: Մեծամորի ավագ դպրոցում հիմնանորոգման գործընթացն ամփոփիչ փուլում է. ավարտին են մոտենում դպրոցի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները, կառուցված են խաղահրապարակները, արտաքին և ներքին աստիճաններն ու թեքահարթակները, դպրոցում շարունակվում են նաև ներքին հարդարման աշխատանքները: ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրենը փաստեց, որ «Կրթության բարելավում» ծրագրի իրականացումը նպաստում է ոչ միայն ընտրված դպրոցների ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը, այլ նվազեցնում է շահագործման և պահպանման ծախսերը:
Նախարարի հաջորդ կանգառը Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցն էր: Այցի նպատակը վերոնշյալ կրթօջախում միկրոծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանի գործունեությանը ծանոթանալն էր: Նախարարին և հյուրերին ողջունեց նախակրթարանի տնօրեն Նունե Գևորգյանը: Տնօրենը կարևորեց դպրոցում իրականացված ծրագրի նշանակությունը սաների կրթության և դաստիարակության գործում` վստահեցնելով, որ դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը զգալիորեն բարձրացել է: ԿԳՆ նախարարը տնօրենի ուղեկցությամբ շրջեց խմբասենյակներով, եղավ նաև նախակրթարանի բակում: Հիշեցնենք, որ նախակրթարանը ստեղծվել է 2016 թ.-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատության միջև կնքված դրամաշնորհային պայմանագրով: Նախակրթարանը ծրագրի իրականացման արդյունքում կահավորվել է համապատասխան ժամանակակից գույքով, սարքավորումներով, ապահովվել է մանկական գրականությամբ, ուսումնական նյութերով ու խաղալիքներով: Նախարարը նշեց, որ կարևորում է ծրագրի շարունակականությունը, քանի որ ծրագրի շնորհիվ հնարավոր է դառնում հոգալ այն երեխաների կրթական կարիքները, ովքեր բնակվում են մարզերում, որտեղ հասանելի չեն նախադպրոցական հաստատությունները:
ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրենն ընդգծեց, որ <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում արդեն իսկ հիմնվել են 80 նախակրթարաններ, ևս 17-ը կսկսեն գործել առաջիկա ուսումնական տարվանից:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...