Նորություններ

Նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները

14.08.2018

<<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում օգոստոսի առաջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել մայրաքաղաքի, Վայոց Ձորի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը Երևանում և վերոնշյալ մարզերի համայնքներում իրականացվող նախադպրոցական միկրոծրագրերի մշտադիտարկումն էր: Հիշեցնենք, որ մայրաքաղաքում և վերոնշյալ համայնքների կրթական հաստատություններում 2018 թ. հունիսին մեկնարկել էին շինարարական աշխատանքները: Աշխատանքային այցերի շրջանակներում կատարված մշտադիտարկման արդյունքում ԿԾԿ ԾԻԳ-ի ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանը արձանագրեց, որ Երևան քաղաքի թվով 9-ը, ՀՀ Վայոց Ձորի մարզի Գլաձոր, Եղեգիս, Գետափ և ՀՀ Լոռու մարզի Գուգարք ու Մարգահովիտ համայնքների ուսումնական հաստատություններում նախակրթարանի հիմնման համար ընտրված տարածքներում իրականացվել են քանդման աշխատանքներ: Դռները և պատուհանները տեղադրված են, կատարվել են էլեկտրամոնտաժային և սանհանգույցների խողովակների մոնտաժման աշխատանքներ: Կառուցվել է հատակի ցեմենտ-ավազե նախաշերտը, իրականացվել է սալիկապատում: Ամփոփվում են պատերի հարդարման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները: Օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի կրթօջախում և ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 30 դպրոցում իրականացված մշտադիտարկման արդյունքում ինժեներ-խորհրդատուն արձանագրեց, որ նախակրթարանների հիմնման համար ընտրված տարածքներում կառուցվել է հատակի ցեմենտ-ավազե նախաշերտը: Ավարտվել են էլեկտրամոնտաժային, սանհանգույցների ջրի և կոյուղու խողովակների մոնտաժման աշխատանքները: Իրականացվել են հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Ընթացքում են սալիկապատման և ներքին հարդարման աշխատանքները:
Խոսելով Երևանում և վերոնշյալ մարզերում նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված հաստատություններում իրականացրած շրջայցերի մասին՝ Վռամ Բոյաջյանը փաստեց, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով նախատեսված ժամանակացույցին և որակական պահանջներին համապատասխան, դրանք ավարտական փուլում են: Նշենք նաև, որ վերոնշյալ կրթական հաստատություններում մեկնարկել են կահույքի, գրենական պիտույքների ուսումնամեթոդական նյութերի ձեռքբերման աշխատանքները: Նախատեսվում է, որ նոր նախակրթարանները կսկսեն գործել առաջիկա ուսումնական տարվանից՝ ապահովելով մայրաքաղաքի և մարզային համայնքների 5-6 տարեկան երեխաների համար առավել նպաստավոր պայմաններ:


 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...